ՀԴԿ առաջնորդը նախագահական ընտրություններում չի առաջադրվի

2013 թվականի նախագահական ընտրություններին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահը չի առաջադրվի: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Սագսյանը:
Վերջինս նշեց, որ ինքը նախագահական ընտրություններից սպասելիքներ չունի. «Ճիշտ է՝ նախագահական ընտրությունները փոքր-ինչ կտարբերվեն խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններից, բայց այն դեպքում, եթե լինի իսկապես մրցակցություն: Եթե նախագահը ցույց տա, թե ինչ փոփոխություններ է իրականացնելու, կարծում եմ, այլ ցանկություն չի առաջանա»:
Արամ Սարգսյանը հավելեց, որ ՀՀ նախագահին լուրջ խանգարող, մրցակից չկա, խոչընդոտներ՝ իրական փոփոխություններ կատարելու ճանապարհին, Սերժ Սարգսյանը չի ունեցել:
168.am-ի հարցին, թե արդյոք գործող նախագահը մրցակից չի ունենա, անգամ ընդդիմադիր դաշտի ուժերի միավորման ու նախագահական ընտրություններում միասնական մեկ թեկնածուով հանդես գալու դեպքում, ՀԴԿ նախագահը պատասխանեց.
«Ընդդիմության միասնական թեկնածուով ժամանակին հանդես եկել ենք, բայց փորձը ցույց տվեց, որ հակադիր գաղափարախոսություն ունեցող ուժերը միավորվել չեն կարող: Եթե ընդդիմությունը ցանկանում է ընդհանուր պլատֆորմի հիմքում ունենալ միասնական թեկնածու, դա որիշ հարց է, բայց եթե ցանկանում են առաջադրել ինչ-որ մեկին միայն նրա համար, որ իշխանությունը փոխվի, մենք դա չենք ընդունում. դա կլինի հանուն նրա, որ ազատվենք իշխանությունից, իսկ դա ինքնանպատակ է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031