Ուկրաինան դեռ Ռուսաստանին չի հանձնի Պուտինի դեմ նախապատրաստվող մահափորձի կասկածյալին

Ուկրաինայի իշխանությունները դադարեցրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի նախապատրաստման մեջ կասկածվող Ադամ Օսմաևին Ռուսաստանին  տարհանձնելու գործընթացը:

Օսմաևի դատապաշտպանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան այն բանից հետո, երբ օգոստոսի 14-ին Ուկրաինայի Օդեսայի մարզային Վերաքննիչ դատարանը մերժեց իրենց բողոքը՝ ուժի մեջ թողնելով Ուկրաինայի գլխավոր դատախազության՝ վտարելու մասին որոշումը:

Տարահանձնման դեպքում Ուկրաինան կարող է խախտել մարդու իրավունքների եվրոպական համաձայնագիրը, նշված է ՄԻԵԴ ուղարկված բողոքի մեջ: Դատապաշտպանների կարծիքով՝ հանձնման դեպքում Ռուսաստանը կարող է Օսմաևին տանջանքների և անմարդկային վերաբերմունքի արժանացնել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031