Փոթորկից ու հորդառատ անձրևից Վրաստանի արձելյան մասը մնացել է առանց էլեկտրականության

Երեկ` օգոստոսի 20-ին, տեղացած հորդառատ անձրևների, կարկուտի և ուժեղ քամիների հետևանքով այսօր առանց էլեկտրաէներգիայի են շարունակում մնալ Վրաստանի արևելքի 37 հազար բաժանորդներ:

Առանց էլեկտրականության են Գուրջաանի, Սագարեջո և Լագոդեխի շրջանների բնակիչները: Այս մասին տեղեկացնում է ռուսական Взгляд-ը:

Համապատասխան ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով` աղետի հետևանքները վերացնելու համար: Այդ աշխատանքներում ներգրավված են նաև պաշտպանության նախարարության ստորաբաժանումները:
Ջուրը լցվել է բնակիչների և վարչական շենքերի նկուղները, տանիքները վնասվել են: Էապես տուժել է նաև գյուղատնտեսությունը:

Տեսանյութեր

Լրահոս