Բախումներ Լիբանանում՝ սուննիների ու ալևիների միջև. կան վիրավորներ

Առնվազն 16 մարդ է վնասվածք ստացել լիբանանյան Տրիպոլի քաղաքում երեքշաբթի գիշերը իսլամի սուննի և ալևի ուղղությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով բժիշկներին ու անվտանգության ծառայություններում իր աղբյուրին:

Ականատեսների խոսքով` հակամարտող խմբավորումները կիրառել են ինքնաձիգներ ու նռնականետեր:

Ինչպես նկատում է գործակալությունը, Լիբանանում սուննիների և ալևիների միջև բախումները հետևանք են հարևան Սիրիայում հակամարտության, որտեղ սուննի ահաբեկիչները հակամարտության մեջ են կառավարական զորքերի և ալևի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031