Կիմ Չեն Ընը ևս կմասնակցի Թեհրանի գագաթնաժողովին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կայցելի Իրան` Չմիավորման շարժման անդամ-երկրների 16-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար, հայտնել է գագաթնաժողովի կոմիտեի ներկայացուցիչ Մոհամեդրզա Ֆուրգանը:
Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 28-29-ին Թեհրանում:
Ռազմական դաշինքներին չմասնակցելու սկզբունքի վրա 1961թ.-ին ստեղծված Չմիավորման շարժումը միջազգային կազմակերպություն է, որի կազմում կան 120 երկրներ: