Կառավարությունը հավանություն տվեց «Փոխգործակցություն-2012»-ի անցկացմանը

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման եւ անցկացման մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զորավարժությունն անցկացվելու է ս.թ. սեպտեմբերի 15-ից 19-ը եւ նպատակ ունի ցուցադրել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի կարողությունները համատեղ դիմադրելու բոլոր տեսակի սպառնալիքներին եւ մարտահրավերներին` զարգացնելով այդ ուժերի կարողությունները, բարձրացնելով ՀԱՊԿ համատեղ անվտանգության ուժերի եւ միջոցների համակարգված ներուժը` առկա եւ հնարավոր սպառնալիքների գոյության պայմաններում։

ՀՀ նախագահի հրամանագրով տրվող հանձնարարություններն ուղղված են զորավարժության նախապատրաստման ու անցկացման հետ կապված հիմնական միջոցառումների եւ աշխատանքների իրականացմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930