Վրաստանի խորհրդարանը վերջնականապես դուրս եկավ Թբիլիսիից

Ավարտվել է Թբիլիսիում գտնվող Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճի ապամոնտաժումը: Այնտեղից դուրս է բերվել կահույքը, հավաքվել են գորգերը: Լրագրողներին հնարավորություն չի տրվել լուսաբանելու այդ գործընթացը:

Հոկտեմբերի 1-ի ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք նոր խորհրդարանն իր աշխատանքները սկսելու է Քութայիսում: Խորհրդարանի նոր շենքի կառուցումը պետբյուջեի համար արժեցել է 825 միլիոն դոլար: Քութայիսում խորհրդարանի նոր շենքը կառուցվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված և պայթեցված հուշարձանի տեղում:

Վրացական ընդդիմությունը խորհրդարանը Թբիլիսիից 240 կիլոմետր հեռավորության վրա ընկած Քութայիս փոխադրելու համար խստապես քննադատել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930