Հարցված քաղաքացիները Նիկոլ Փոշինյանի հետ համակարծիք չեն միայն Ամուլսարի հարցում. GELLUP International
Նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «GALLUP International association»-ը հարցում է անցկացրել Հայաստանի Հանրապետության 1517 քաղաքացու շրջանում՝ Երևանում, մարզկենտրոններում, գյուղական համայնքներում՝ տնայցերի միջոցով: 1517 քաղաքացիներն ընտրվել են հատուկ սոցիոլոգիական սկզբունքով՝ ըստ տարիքի, սեռի, բաշխվածության:
GALLUP International-ն անդրադարձել է նաև վերջին 2 աղմկոտ հրաժարականներին: Պարզվում է՝ քաղաքացիների 22%-ը լրիվ դրական է վերաբերվում՝ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի, իսկ 23.9%-ը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականներին:
Քաղաքացիների 30.8%-ը կարծում է՝ Վանեցյանի հրաժարականը պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանին չի բավարարել Վանեցյանի վերջին ժամանակահատվածում կատարած աշխատանքը:
Հարցվածների 33%-ն էլ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին չբավարարելով է պայմանավորված նաև Վալերիյ Օսիպյանի հրաժարականը:
Հարցմանը մասնակցած քաղաքացիների գրեթե կեսը՝ 43%-ը, դժվարացել է պատասխանել Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացների մասին հարցին: Հարցման մասնակիցների 39.9%-ը կարծում է, որ բարձր դատարանի շուրջ կատարվող իրադարձություններն ուղղված են արդար և վստահելի Սահմանադրական դատարան ձևավորելուն, իսկ 16.6%-ի մոտ այն կարծիքն է, թե քաղաքական հետապնդում է իրականացվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ:
Հարցումներից «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ ՍՊԸ» տնօրեն Արամ Նավասարդյանի մոտ տպավորություն է ստեղծվել, թե հարցվածները միայն մեկ հարցում համակարծիք չեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Խոսքը վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե հիմքեր չկան Ամուլսարը փակելու համար, հետևաբար՝ այն պետք է շահագործվի: Հարցվածների 20.8%-ը հարցին միանշանակ բացասական պատասխան է տվել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում