Դատավոր Լուսինե Աբգարյանը ինքնաբացարկ չհայտնեց. Քոչարյանի գործով դատական նիստը շարունակվում է

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները՝ հիմք ընդունելով court.am և news.am կայքի և Facebook սոցիալական ցանցի որոշ գրառումներ, միջնորդել էին դատավորի ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ՝ նշելով, որ որոշակի փաստեր կարող են անկողմնակալ դիտորդի մոտ տպավորություն ստեղծել, թե դատավորն անաչառ լինել չի կարող:

Հիշեցնենք, որ 2019թ. նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը:

Տեղեկացնենք, որ այս գործով բողոքը նախ մակագրվել էր դատավոր Մխիթար Պապոյանը, որին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել: Դատավոր Պապոյանը բավարարել էր մեղադրող կողմի միջնորդությունը, ինչից հետո գործը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին:

Տեսանյութեր

Լրահոս