Բախումներ՝ ոստիկանների և նստացույց իրականացնող ակտիվիստների միջև
Քիչ առաջ Ազատության հրապարակում ոստիկանների և նստացույց իրականացնող ակտիվիստների միջև բախումներ տեղի ունեցան, քանի որ ակտիվիստները Ազատության հրապարակ էին բերել անվադողեր, որոնք ոստիկանները ցանկանում էին հեռացնել հրապարակից։ Լրագրողի հարցին, թե օրինաչա՞փ է անվադողեր բերելը հրապարակ, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյաննը պատասխանեց, որ իրազեկման մեջ նշված չի եղել, որ անվադողեր պիտի բերեն։ «Իսկ անվադողերը բոլորս էլ գիտենք՝ ինչի համար են բերել»։
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կոչ արեցին մարդկանց չենթարկվել ոստիկանների սադրանքներին և հեռու մնալ ոստիկաններից։