Բաժիններ՝

Կրքերը բորբոքվում են Պոլիտեխնիկում. «Սա կուսակցական ժողով չէ, սա ռեկտորի ընտրություններ են»

Ինչպես տեղեկացրել ենք՝ այս պահին Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում (ԵՊՃՀ) ՝ Պոլիտեխնիկում ընթանում են ռեկտորի ընտրություններ:

Թեկնածուներն են՝ ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:

Հոգաբարձուների խորհրդի անդամները դժգոհեցին, որ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նստել է հոգաբարձուների խորհրդի նախագահի կողքին:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ բոլոր բուհերում էլ ընտրությունների ժամանակ նախարարը նստում է հոգաբարձուների խորհրդի նախագահի կողքին, քանի որ նա բացի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելուց, նաև

Կրթության և գիտության նախարար է:
Հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ, սակայն, շարունակեցին դժգոհել՝ ասելով. «Սա կուսակցական ժողով չէ, սա ռեկտորի ընտրություններ են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930