Բաժիններ՝

«Մենք սպասում ենք Սերժ Սարգսյանի հայտարարությանը»

Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը հայտարարեց, որ այստեղ Գալուստ Սահակյանը ԱԺ-ի նման չի կարող անջատել իրենց խոսափողը: «Մեր համբերության բաժակը լցվել է, և մենք այլևս չենք հանդուրժելու այս վերաբերմունքը մեր նկատմամբ»,- հայտարարեց նա:

Երբ տեխնիկական պատճառով խոսափողն անջատվեց՝ ակտիվիստը հեգնանքով հայտարարեց. «Փաստորեն, Սահակայն Գալուստն այստեղ էլ է հասել»: Նրա խոսքով՝ երևի Բիբինի մեքենան մաշվել է և պետք է նորը գնեն, դրա համար ուզում են սակագինը բարձրացնել ժողովրդի հաշվին:

«Մեր իշխանությունները պաշտպանում են արտասահմանյան ընկերությանը, սա անթույլատրելի է, ո՞ւմ են պետք այս իշխանությունները, եթե չեն կարողանում անգամ մեր կենսական հարցերը լուծել: Տպավորություն է, թե այս իշխանություններն օր ու գիշեր մտածում են՝ ինչպես վատանցնեն սոցիալական վիճակը, արագացնեն արտագաղթի տեմպերը: Նրաք տեղյակ չեն ժողովրդի խնդիրներից: Մենք պետք է ամեն անգամ իրենց հիշեցնենք, թե ովքեր են իրենք ու ինչի համար են նստած այդ աթոռներին: Մեր պահանջը ուղղված է Սարգսյան Սերժին ու մենք սպասում ենք նրա հայտարարությանը, որ այս պայմաններում սակագին բարձրացնելը սիրուն չէ»:

A protest action against energy price increase on Freedom Square

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս