Ոստանիկ Մարուխյանն ընտրվեց Պոլիտեխնիկի ռեկտոր
Քիչ առաջ ավարտվեցին Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունները: 19-ը կողմ ձայնով Պոլիտեխնիկի ռեկտոր դարձավ Ոստանիկ Մարուխյանը: Իսկ Հովհաննես Թոքմայջայնը ստացել էր 12 ձայն: Նշենք, որ ընտրություններին մասնկացում էին հոգաբարձուների խորհրդի 32 անդամներ: Հարցաթերթիկներից մեկը համարվել է անվավեր:
Այժմ քվերակության արդյունքներն ուղարկվելու են կառավարություն՝ հաստատման համար:
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանում (Պոլիտեխնիկում) տեղի էին ունենում ռեկտորի ընտրություններ: Թեկնածուներն էին՝ ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը: