Բաժիններ՝

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամը պնդում է՝ ոստիկանները տարբեր «զենքերով, ջրցան մեքենաներով» եկել են իրենց երթը հսկելու

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը` պարզաբանելով, թե ինչու հենց հիմա որոշեցին նստացույց անել՝ առանց երթի, ասաց, որ ոստիկանները տարբեր «զենքերով, ջրցան մեքենաներով» եկել են իրենց երթը հսկելու, ու իրենք որոշեցին, որ մարդկանց անվտանգությունը պահպանելու համար ավելի լավ կլինի առանց երթի նստացույց անել:

Նախաձեռնության անդամները կոչ են անում բոլորին միանալ իրենց նստացույցին: Նրանք արդեն պատրաստվում պատրաստվում են վրաններ, ծածկոցներ բերել Ազատության հրապարակ: Նրանք ասում են, որ նստացույցի ընթացքում լինելու են նաև երթեր, և օրենքով սահմանված կարգով անհնազանդության բոլոր ձևերը կիրառելու են:

Մ. Սարգսյանը նաև մտահոգություն հայտնեց, որ հնարավոր է ոստիկանները գիշերը սադրանքների դիմեն ու իրենց բերման ենթարկեն. «Մեզանից որ մեկին էլ բերման ենթարկեցին, ոչ մեկս հետևից քաղմաս չենք գնալու, մնալու ենք, ու շատանալու ենք»:

voch talanin (4)

voch talanin (3)

voch talanin (2)

voch talanin (1)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս