Բաժիններ՝

«Սերժ Սարգսյանը իր մունետիկի՝ Նազարյան Ռոբերտի միջոցով կայացրեց հանցավոր որոշում»

Այս պահին Ազատության հրապարակը կրկին բազմամարդ է: Քիչ առաջ մեկնարկեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիան, որին հաջորդելու է պահանջատիրական մեծ երթը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը 6.93 դրամով: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք չեն պատրաստվում ոչ մի լումա ավել վճարել, քանի որ ներկայիս սակագինն էլ արդեն իսկ «ապօրինի» է:

Նշենք, որ քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիային մասնակցում են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիական նախաձեռնություններ, քաղաքացիներ: Նրանց են միացել նաև «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները: Այստեղ են եկել նաև մարդիկ հանրապետության տարբեր մարզերից:

voch talanin (5)

voch talanin (4)

voch talanin (3)

voch talanin (2)

voch talanin (9)

voch talanin (12)

voch talanin (11)

Ակտիվիստներն «Ազատության» հրապարակ են եկել տարբեր գրառումներով պաստառներով՝ «Լույսդ մարենք հավիտյան, առանց դատ ու դատաստան», «քաղաքացու քացին միահեծան ՀԷՑ-ին», «գրողի ծոցը սննկացումը, ՀԷՑ-ին կփրկի ազգայնացումը» և այլն:

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկաար Ժիրայր Սէֆիլյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս հարցի լուծումը միանշանակ քաղաքական է լինելու, բայց իրենք խրախուսում են յուրաքանչյուր այսպիսի քաղաքացիական նախաձեռնություն: Նա ասաց, որ իրենք այնպես են անելու, որ քաղաքացիական շարժման պայքարը չմարի, հակառակը՝ ավելի ուժեղանա:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ իրենք հավաքվել են՝ ցույց տալու համար, թե ով է այս երկրի որոշողը. «Որոշողը մենք ենք: Մենք չենք հանդուրժելու ժողովրդի կեղեքումն ու թալանը»:

Նախաձեռնության մեկ այլ անդամ Արամ Մանուկյաննն էլ հայտարարեց, որ սա ՀՀ քաղաքացու պայքարն է՝ անկախ քաղաքական և կուսակցական հայացքներից:

«Որոշվեց, որ պայքարը պետք է տանել միայն փողոցներում՝ առանց երկխոսության իշխանությունների հետ: Սա խնդիր է, որը վերաբերվում է բոլորին, և ողջունել ենք յուրաքանչյուն նախաձեռնություն: Մեր պահանջներն ուղղված էին Սարգսյան Սերժին և Աբրահամյան Հովիկին: Հոսանքի ոչ մի լումա չպետք է թանկանար, եղած սակագինն էլ պետք է վերանայվեր: Ներկա սակագինն արդեն իսկ բարձր է: Սարգսյան Սերժը իր մունետիկի՝ Նազարյան Ռոբերտի միջոցով կայացրեց հանցավոր որոշում: Մենք չեն թույլ տալու անտեսել ժողովրդի արդարացի պահանջը»,- հայտարարեց նախաձեռնության անդամը, որին հաջորդեցին «Սերժիկ Հեռացիր» կոչեր:

Նրանք հայտարարեցին, որ այստեղ հավաքվել են, որպեսզի տեր կանգնեն իրենց պահանջներին և իրավունքերին. «Մենք այս իշխանությունների ստրուկները չենք»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս