Ցուցարարները ծաղկեպսակ բերեցին Բաղրամյան պողոտա
Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ծաղկեպսակ բերեցին Բաղրամյան պողոտա, որի վրա գրված է՝ «ժողովրդից՝ թալանչներին»: Նրանք ծաղկեպսակը տեղադրեցին ոստիկանների և ցուցարարների միջև դրված բարիկադների միջև: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախ մոտեցավ նրանց, սակայն հեռախոսով խոսելուց հետո՝ հեռացավ: Այժմ ծաղկեպսակը դրված է նույն տեղում: