«Հաստավիզ ու թիկնեղ տղամարդիկ թույլ չեն տալիս առաջին գծերից կանայք ու աղջիկները դուրս գալ». Վաղինակ Շուշանյան
Քիչ առաջ Ազատության հրապարակում ակտիվիստներից մեկը, որը հենց նոր է եկել Բաղրամյան պողոտայից, հայտարարեց. «Դուք այստեղ նստել եք՝ տեսնեք այնտեղ ո՞նց են մարդկանց ծեծում: Պայքարն այնտեղ է սկսվել, պայքարն այնտեղ է շարունակվել և ավարտվելու: Ես հիմա գնում եմ այնտեղ նրանց հետ ծեծ ուտեմ»: Սակայն «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները նրան հեռացրեցին խոսափողի մոտից՝ հայտարարելով, որ իրենք կողմ են պայքարն Ազատության հրապարակում շարունակելուն ու ևս մեկ անգամ բոլորին կոչ արեց գալ Ազատության հրապարակ:
Նրանք հայտարարեցին, որ հոսանքի սակագնի թանկացման դեմ պայքարողներն Ազատության հրապարակում են: Վաղինակ Շուշանյանն էլ տեղեկացրեց, որ իրենց տղաները, որոնք գնացել են Բաղրամյանից մարդկանց Ազատություն հրապարակ բերելու, արձանագրել են, որ «հաստավիզ ու թիկնեղ տղամարդիկ կանգնել են ու թույլ չեն տալիս առաջին գծերից կանայք ու աղջիկները դուրս գան»: