Բաժիններ՝

Բաղրամյան պողոտան տոնեց «թվացյալ» հաղթանակն ու հայտարարեց, որ շարունակում է պայքարը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները, որոնց ժամանակ որոշում է կայացվել, որ մինչև միջազգային աուդիտի իրականացումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Նախագահական նստավայրի տարածած այս հաղորդագրությունը սկզբում մեծ ոդևորություն առաջացրեց Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող ցուցարարների մոտ: Շատերը շտապեցին իշխանությունների այս քայելը որակել որպես հաղթանակ ու սկսեցին շնորհավորել միմյանց ու տոնել իրենց համատեղ հաղթանակը:

Սակայն հայտարարությունը մի քանի անգամ կարդալուց ու ավելի խորն ուսումնասիրելուց հետո՝ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենց պահանջներից որևէ մեկը չի կատարվել ու իրենք շարունակելու են պայքարը Բաղրամյան պողոտայում: Նրանք արձանագրեցին, որ իրենք պահանջել են չեղարկել օրենքը, այնինչ իշխանությունները «լղոզված ու մանիպուլյացիոն» հայտարարություններ են անում, որը ոչ մի կապ չունի իրենց պահանջների հետ:

168.am-ի հետ զրույցում «Դ!եմ եմ» շարժման նախկին անդամ և ակտիվիստ Դավիթ Մանուկյանը նշեց, որ սա հերթական «մանիպուլյացիան» է, որին իրենք շատ սովոր են, քաղաքացիական շարժումները շատ են անցել դրանց միջով. «Նախ՝ ո՞վ է ասել, որ կառավարությունը կարող է վճարել այդ գումարը, որը մենք համարում ենք, որ անհիմն է ու մասնավոր անձանց հարստացմանն է գնում, և երկրորդ՝ աուդիտի արդյուքները, դրանց հանդեպ վստահություն չկա»:

Մեր հարցին՝ ի՞նչ պետք է անեին, միանգամից պետք է չեղարկեի՞ն օրենքը, Դ, Մանուկյանը պատասխանեց, որ թող «իրենք իրենց գլուխը ցավեցնեն՝ ինչպես անեն»:

Կարդացեք նաև

Դիտարկմանը՝ գուցե սա մի փոքր քայլ է, որին կհաջորդի հաջորդ մեծ քայլը, նա չհամաձայնեց. «Սա ոչ մի քայլ էլ չի, չեմ ուզում, որ ոչ ոք այդ մանիպուլյացիային ենթարկվի: Մինչև մարդկանց վճարելը կառավարությունն է վճարելու, բայց, կներեք, կառավարությունն էլ մեր պետական բյուջեից է վճարելու, մեր միջոցներից, ո՞վ է ասել, որ մենք այդ թույլտվությունը տալիս ենք կառավարությանը»:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն էլ հայատարարեց, որ եթե իրենք որևէ հակաօրինական քայլ են անում, թող գան ցրեն իրենց ակցիան:

Նրա խոսքով՝ իրենց պահանջները շատ հստակ նշված են եղել՝ «չեղարկել ապօրինի որոշումը, վերանայել անցյալ տարվա ապօրինի որոշումը՝ նվազեցման նպատակով, և երրորդ՝ պատժել բոլոր ոստիկաններին». «Մենք մնում ենք այստեղ, մենք պայքարում ենք մինչև վերջ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս