Բաղրամյան պողոտայի շարժումը նոր նախաձեռնող խմբի լիդերներ ունի, այսօր նրանք իրենց կբացահայտեն. քաղտեխնոլոգ

Սա քաղաքական գործընթաց է, որովհետև ցույցեր են տեղի ունենում, իսկ ցույցերը քաղաքական պայքարի ձևերից մեկն են, այսինքն՝ չկա քաղաքացիական շարժում, կա քաղաքական պայքար երկրում իրականացվող էներգետիկ քաղաքականաության դեմ: Այս կարծիքին է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, որը 168.am-ի հետ զրույցում, խոսելով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարաձությունների մասին՝ ասաց, որ կառավարությունն իրականացնում է էներգետիկ ոչ ճիշտ քաղաքականություն, որի արդյունքում հոսանքի գինը բարձրացվել է, ինչը նշանակում է, որ սա քաղաքական պայքար է:

Ըստ նրա՝ քաղաքական պայքարում հաղթում են նրանք, որոք հասկանում են, որ սա քաղաքական պայքար է և քաղաքականապես ճիշտ են կողմնորոշվում: «Նախաձեռնության անդամները, որոնք չեն ընդունում, որ սա քաղաքական պայքար է, և ինչ-որ «քաղաքացիական շարժում» անուն են ստեղծել, նրանք ուղակի պարտվեցին, որովհետև չհասկացան պայքարի էությունը, իսկ էությունը քաղաքական էր: Իսկ քաղաքական պայքարում հաղթում են նրանք, որոնք ավելի բարձր քաղաքակագիտական գիտակցություն ունեն, հաղթում են նրանք, ում քաղաքական գիտելիքներն ավելի բարձր են»:

Armen BadalyanԱ. Բադալյանը կարծում է՝ պայքարողների մեջ բաժանում տեղի չի ունեցել, ուղղակի մի մասը, որոնք գտնում են, որ նախագահի կողմից առաջարկված աուդիտն իրեն «ձեռք» է տալիս, գնացին Ազատության հրապարակ, բայց այդ հեռացածների մի «զգալի» մասն էլ վերդարձան Բաղրամյան պողոտա. «Իսկ քաղաքական գործիչները պետք է միջամտեն գործընթացին, որովհետև քաղաքական գործիչների էությունը այն է, որ ցանկացած քաղաքական գործընթաց, բնականաբար, պետք է առաջնորդվի քաղաքական ծրագրերով: Այնպես որ, Բաղրամյանում հավաքված այդ մարդիկ առաջնորդվում են քաղաքական ծրագրերով»:

Հարցին՝ ի՞նչ կլինի առաջիկայում, Ա. Բադալյանն այսպես պատասխանեց. ««Ոչ թալանին» խմբին հավանաբար թվում էր, որ իրենք կասեն՝ քաղաքացիական շարժում է և իրենք քաղաքականության հետ կապ չունեն, որում իրենք սխալվում են: Իրենց թվում էր՝ այնտեղ մի 2 անգամ ֆուտբոլի գնդակ կտշեն, վոլեյբոլ կխաղան, նստացույց կանեն ու այս հարցերով ամեն ինչ կլուծեն ու իշխանությունների համար ցանկալի ձևով փաստորեն կտանեն այդ շարժումը:

Կարդացեք նաև

Նրանց չհաջողվեց իշխանությունների համար ցանկալի ձևով այդ շարժումը տանել, և, բնականաբար, եթե նախաձեռնող խմբին չի հաջողվում ղեկավարել այդ բողոքի ցույցերը, դրանք անցնում են այլ ղեկավար գործիչների ձեռքին, իսկ թե այլ ղեկավար գործիչներն ինչպե՞ս կառաջնորդեն այդ ցույցերը, մենք չենք կարող ասել: Մենք կարող ենք ասել, որ նրանք դեռևս չեն հրաժարվել այդ ցույցերից, որովհետև երեկ ժամը 23-ից հետո այնտեղ շարունակվում են այդ ցույցերը»:

Ըստ մեր զրուցակցի՝ կա նոր նախաձեռնող խումբ, որը չի հետևում նախկին նախաձեռնող խմբի քաղաքականությանը և իր ուղղությունն է առաջ տանում: Նա կարծում է՝ առաջին նախաձեռնող խումբն ունի ընտրության հնարավորություն՝ կա՛մ միանալ Բաղրամյան պողոտայի նոր ղեկավար կազմին, կա՛մ գնալ իրենց տները, որովհետև նրանց «չհաջողվեց իշխանությունների համար ցանկալի ուղղությամբ տանել այդ շարժումը»:

Մեր հարցին՝ քաղաքական ուժերից ովքե՞ր են նոր նախաձեռնող խմբի լիդերները, Ա. Բադալյանը պատասխանեց, որ դրա մասին ավելի ուշ կխոսի, երբ նրանք իրենց կբացահայտեն. «Բայց մենք պետք է ասենք, որ նախկինի ժամանակ՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնության խումբն էլ ուներ ղեկավարներ, որոնք ղեկավարում էին այդ շարժումը, ուղղակի նրանք այն մարդիկ չէին, որոնք Բաղրամյան պողոտայում կանգնած ելույթներ էին ունենում և այլն»:

Հարցին՝ Ձեզ համար տեսանելի՞ է, թե ովքեր էին այդ ղեկավարները, Ա. Բադալյանը պատասխանեց, որ տեսանելի է, բայց հիմա իր համար ցանակալի չէ դրա մասին խոսելը:

Մեր ճշտող հարցին՝ բայց իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր դաշտից էին այդ ղեկավարները, Ա. Բադալյանը պատասխանեց, որ իշխանական դաշտից էին:

Նա նաև նշեց, որ այսօր այդ «նոր նախխաձեռնող» խումբը իր հայտարարությունը կտարածի, որից հետո ավելի հստակություն կմտնի բողոքի ցույցերի գործընթացում:

Հարցին՝ Դուք սերտ հարաբերությունների մե՞ջ եք այդ «նոր նախաձեռնող» խմբի հետ, ինչպե՞ս գիտեք, որ նրանք պատրաստվում են հայտարարություն տարածել, Ա. Բադալյանը պատասխանեց, որ նրանք դրա մասին «հայտարարել են, մամուլում դրա մասին գրվել է». «Ես այդ շարժման հետ սրետ հարաբերություններ չունեմ, ես կողքից եմ նայում»:

Տեսանյութեր

Լրահոս