Բաժիններ՝

«Կառավարությանը թվում է՝ այստեղ հավաքվել են նրանք, ովքեր 2000 դրամ էին ուզում երկու ամսվա համար». Լևոն Բարսեղյան

«Կառավարությունը բացարձակ գաղափար չունի այստեղի տրամադրությունների մասին, իրեն թվում է՝ այստեղ հավաքվել են նրանք, ովքեր 2 հազար դրամ էին ուզում երկու ամսվա համար: Խորը մոլորության մեջ է, այստեղ բոլորովին այլ մարդիկ են հավաքվել, սա 7 դրամի խնդիր չէ, կառավարությունը պատկերացում չունի այդ մասին»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով այսօր Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնչեցրած այն հայտարարության մասին, թե Էլեկտրաէերգիայի սակագնի բարձրացման մասին օրենքը չի փոփոխվելու, նման տեսակետ հայտնեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Հիշեցնենք, որ վարչապետը նաև անապահով ընտանիքներին աջակցելու նախագիծ է ներայացրել՝ օրենքը մեղմելու նպատակով:

Լ. Բարսեղյանի խոսքով՝ կառավարությունը երևի ուզում է «իր դեմքը պարզել» միջազգային հանրության առաջ, թե՝ «տեսեք՝ նպաստ էլ ենք տալիս, այս մարդիկ չեն համաձայնում մեզ հետ». «Շատ անլուրջ, մակերեսային պատկերացում ունի այստեղի տրամադրությունների մասին»:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ վարչապետի այդ հայտարարությունը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող պայքարի վրա ինչպե՞ս կազդի, Լ. Բարսեղյանն այսպես պատասխանեց. «Այնպես կազդի, ինչպես ազդում էր, ասենք, 1988-ի փետրվար-մարտին Մոսկվայից իշխանությունների և «Վրեմյա» հեռուստածրագրերի անհեթեթ հայտարարությունները: Ինձ թվում է՝ այս դեպքում ևս հակառակ էֆեկտը կունենա և մարդիկ ավելի կբորբոքվեն ու կավելանա ցուցարարների թիվը: Իրենք դա պետք է կռահեին, որովհետև այդքան փորձ ունեն, բայց ինձ թվում է, որ ուղակի հանրությունից կտրված են, իրենց ակվարիումների մեջ ապրող իշխանություն են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս