Բաժիններ՝

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը կապ չունի այսօր կայանալիք ցույցի և երթի հետ

Այսօր ֆեյսբուքում Արթուր Տեր-Մելիքսեթյան անունով մի օգտատեր միջոցառման հրավեր է տարածել, որով բոլորին կոչ է անում այսօր ժամը 18:00-ին միանալ ցուցարարներին կամ Բաղրամյան պողոտայում, կամ Ազատության հրապարակում: Նա նաև տեղեկացնում է, որ նախատեսվում է ժամը 18:00-ին իրականացնել երթ՝ Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան փողոց:

168.am-ը փորձեց կապ հաստատել Արթուր Տեր-Մելիքսեթյան անունով օգտատիրոջ հետ՝ ճշտելու հավաքի մանրամասները, սակայն նա դեռ մեր նամակին չի պատասխանել:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ միոցառումը ոչ մի կապ չունի «Ոչ թալանին» նախաձեռնության հետ: Նա նաև չգիտի, թե ովքեր են դրա կազմակերպիչները, քանի որ նրա խոսքով՝ ինքը արդեն մեկ շաբաթից ավել է՝ ֆեյսբուք սոցիալական ցանց չի մտել:

Հարցին՝ Դուք մասնակցելո՞ւ եք այդ միջոցառմանը, նա պատասխանեց, որ եթե այն Ազատության հրապարակում է լինելու, ինքն ինքնստինքյան մասնակից կլինի, քանի որ ամբողջ օրն այնտեղ է: Հարցին էլ, թե արդյոք նախատեսվող երթին է՞լ կմասնակցի նա, Վաղինակը պատասխանեց, որ չի բացառվում, գուցե և մասնակցի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս