«Այն մարդիկ, ովքեր հիմա պողոտայում են, ջրցանի օրը վերջին շարքերում էին, ու անգամ ջրի մի կաթիլ չկար նրանց վրա»
Ժամեր առաջ Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ եկած և նստացույցը շարունակող «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը քիչ առաջ հայտարարեց. «Չփորձեք ասել, որ «Ոչ թալանինը», զգալով, որ իրենց վրա ուժեն կիրառելու, փախան: Իսկ այն մարդիկ, ովքեր հիմա այնտեղ են, ջրցանի օրը վերջին շարքերում էին, ու անգամ ջրի մի կաթիլ չկար նրանց վրա: Մենք մեր պայքարը շարունակելու ենք այնպես արդար, ինչպես եղել է»,- հայտարարեց Վաղինակը: