«Միայն Իլհամ Ալիևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չի, որ իրավունք ունի փողոց փակել». Ռուբեն Մելիքյան
Այսօր մի խումբ քաղաքացիներ փակել էին Մաշտոցի պողոտայի մի հատվածը: Ոստիկանները, ուժ կիրառելով, նրանց դուրս բերեցին երթևեկելի հատվածից: Այնտեղ էր նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ փողոց փակելն անօրինական չէ, անօրինական է անհամաչափ երկար ժամանակով փողոց փակելը:
«Քաղաքացիներն իրավունք ունեն փողոց փակել, միայն Իլհամ Ալիևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չի, որ իրավունք ունի փողոց փակել, արժանապատիվ քաղաքացիները ևս իրավունք ունեն փողոց փակել: Ժամկետի խնդիր կա, թող ժամկետը Ոստիկանությունը որոշի՝ ասի, մենք կտեսնենք՝ սա Իլհամ Ալիևի՞ ոստիկանությունն է, թե՞ Հայաստանի Հանրապետության»,- ասաց Մելիքյանը և նշեց, որ ցուցարարներին բերման ենթարկելն անօրինական էր:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում