Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ
Այսօր ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով և Կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի նոր մարզպետ նշանակվեց Մեսրոպ Մեսրոպյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Մերոպյանին, նշելով, որ նա Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի անդամ է եղել և հրաժարական է ներկայացրել այդ հաստիքից՝ մարզպետ նշանակվելու առաջարկով պայմանավորված: Կոտայքի նոր մարզպետը շնորհակալություն հայտնեց հետպատերազմական դժվար օրերին այդ պաշտոնն իրեն վստահելու համար:
«Լավ եմ հասկանում պատասխանատվության ամբողջ չափը: Աշխատանքիս ընթացքում կանեմ հնարավոր ամեն ինչ՝ արդարացնելու բոլոր սպասումները: Խոստանում եմ ծառայել բացառապես ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի»,- ասաց Մեսրոպյանը: