«1 մլրդ դրամի անարդյունավետ ծախս ենք արել այն դեպքում, երբ կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավաքվել է ընդամենը 500 միլիոն դրամ». Սերգեյ Բագրատյան
Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած «Ֆինանսական հաշտարարի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որով առաջարկվում է ընդլայնել Ֆինանսական հաշտարարի գրասենյակին տրվող իրավունքները, որպեսզի այդ կառույցին կարողանան դիմել նաև փոքր և միջին բինեսով զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձինք:
Նախագծին դեմ էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա ասաց, որ այս գրասենյակն աշխատում է արդեն 10 տարի և այս տարիներից յուրաքանչյուրի ընթացքում 64 միլիոն դրամ վճարել է վարձակալության վճար, ստացվում է՝ 10 տարվա կտրվածքով 640 միլիոն դրամ վարձավճար է մուծել, իսկ միայն անցյալ տարի 45 միլիոն դրամ էլ գործուղումների համար գումար է դուրս գրվել:
«Այսինքն՝ եթե գումարենք այս թվերն իրար՝ ստացվում է 1 միլիարդ դրամի, իմ կարծիքով, անարդյունավետ ծախս է կատարել Ֆինանսական հաշտարարի գրասենյակը և սա այն դեպքում, երբ կորոնավիրոսի դեմ պայքարում ընդամենը 500 միլիոն դրամ է հավաքվել: Ըստ իս՝ մենք այդ 1 միլիարդ դրամն անարդյունավետ ենք ծախսել»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը: