Արմեն Գրիգորյանը գործուղվել է Արցախ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունած որոշմամբ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գործուղվել է Արցախ, որտեղ  նա կանցկացնի մարտի 24-25-ը ներառյալ:

168.am-ն Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսնակ Արեգ Քոչինյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք Արմեն Գրիգորյանի Արցախ գործուղվելը կապված է մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ, և արդյո՞ք նախատեսված է քննարկում Արցախում կորոնավիրուսի կանխարգելման  համար ստեղծված աշխատանքային խմբի հետ:

Քոչինյանը մեր հարցերին ի պատասխան՝ ասաց, որ կարճ ժամանակ անց գործուղման նպատակը կհրապարակվի ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում:

Գրիգորյանի՝ Արցախի Հանրապետություն (քաղաք Ստեփանակերտ) գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը հանձնարարված է կատարել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին կներկայացնի Արցախ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Տեսանյութեր

Լրահոս