Լենա Նազայանն է պատգամավորներին ասում, թե ինչ թեմայով ելույթ ունենան

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգմավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանն ԱԺ ամբիոնին մոտենալով՝ հայտարարեցին, որ խորհրդարանը պետք է քննարկի միայն Փաշինյանին հեռացնելու հարցը, և որևէ այլ օրակարգ չի կարող դառնալ պատգամավորների քննարկման առակա։

Նիստը վարող Լենա Նազարյանն ի պատասխան պատգամավորների ելույթներին՝ հայտարարեց, որ, եթե պատգամավորները չեն քննարկելու օրակարգի հարցը, ապա պետք է չսպառեն ժամանակը։

«Այդ օրենքը կարևոր չէ՞, պետք չէ՞ դրա մասին խոսել, դե ուրեմն մի՛ սպառեք ժամանակը ուրիշ հարցերի վրա»,- ասաց Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031