Չեք կարողանալու աշխատավարձ, թոշակ վճարել, սպասվում է էներգետիկ ճգնաժամ. Միքայել Մելքումյան
9500 քառակուսի կիլոմետր հայկական տարածք այսօր փորձում են աշխարհի քարտեզից ջնջել, սրան գումարած՝ ունենք հազարավոր զոհեր և անհետ կորածներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Ըստ նրա՝ այս կորուստներին ավելանում են այն տնտեսական խնդիրները, որոնց դիմակայելը նման տեմպերով շարունակելու դեպքում լինելու է անհնար։
«Չեք կարողանալու թոշակներ ու աշխատավարձեր տալ, ունենք էներգետիկ ճգնաժամ, հոսանքի գինը փետրվարի 1-ից բարձրանալու է 3 դրամով, ավելին՝ Արցախն արտադրում էր տարեկան 300 միլիոն կիլովատտ էներգիա, որից 330 միլիոնը պետք է տար Հայաստանին և հիմա դա չի տալու, հետևաբար՝ որևէ մեկը այս ամենի մասին մտածո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց Միքայել Մելքումյանը։
Մանրամասները՝ տեսանյութում