8 միլիարդ դրամ բյուջետային վարկ ստացած ընկերությունը վարկը մարելու խնդիր ունի. կառավարությունից աջակցություն է խնդրում
Ֆինանսների նախարարությունը հետաձգել է «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ի հետ կնքած 8 միլիարդ դրամի բյուջետային վարկի՝ պայմանագրով նախատեսված մարման ժամկետը հետաձգվել է՝ 2022-2026 թվականը։
Այս ընկերությունը, որ 8 միլիարդ դրամի վարկ էր ստացել, զբաղվում է կառուցապատման և շինարարական աշխատանքներով, ինչպես նաև՝ հյուրանոցային բիզնեսով, կորոնավիրուսի հետևանքով կանգնել է ֆինանսական խնդիրների առաջ, ուստի Ֆինանսների նախարարությանն առաջարկել է երկարաձգել իրեն տրված բյուջետային վարկի մարման ժամկետը։
Այս ընկերության օրինակն ապացույցն է այն մտահոգությունների, որոնք հնչեցնում էին բազմաթիվ մասնագետներ՝ անդրադառնալով Կառավարության նախաձեռնած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով տասնյակ միջոցառումներին։
Մի շարք տնտեսագետներ էլ այդ նպատակով պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների հատկացումը համարում էին պարզապես գումարների փոշիացում։
Հիմա հյուրանոցային բիզնեսով զբաղվող ընկերությունը կանգնել է այնպիսի խնդիրների առաջ, որ խնդրում է երկարաձգել բյուջետային վարկի մարման ժամանակացույցը, և ստացվում է՝ Կառավարությունը մի կողմից՝ բիզնեսին աջակցելու համար միլիոնավոր դրամներ է հատկացրել պետական բյուջեից, մյուս կողմից՝ այդ աջակցությունը եղել է ոչ նպատակային և թիրախային, ուստի հիմա Կառավարությունը նաև պետք է բիզնեսին ևս մեկ անգամ աջակցի, որպեսզի գործարարն էլ կարողանա կատարել իր վարկային պարտավորությունները։
Ասվածն ապացուցում է նաև ընկերության՝ Կառավարությանը ներկայացրած հիմնավորումը։
«Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ն խնդրել է Ֆինանսների նախարարությանը փոփոխություն կատարել վարկային պայմանագրում, որովհետև չնայած կառավարության կողմից մինչ օրս հաստատվել են հակաճգնաժամային ծրագրեր, սակայն դրանք որևէ լուծում կամ աջակցության մեխանիզմ չեն ընդգրկել բուն հյուրանոցային տնտեսությունների խնդիրների լուծման համար, այդ միջոցառումները կրել են համընդհանուր բնույթ՝ ուղղված են եղել բացառապես վարկային և հարկային բարվոք պատմություն ունեցող ընկերությունների աշխատուժի սոցիալական պայմանների մեղմման համար գործող աշխատավարձի չափով միանվագ փոխհատուցմամբ, կամ այդ տնտեսությունների հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների, կոմունալ վճարների, ինչպես նաև աշխատատեղերի պահպանման համար նոր վարկային ռեսուրսների տրամադրման դեպքում այդ վարկերի տոկոսների սուբսիդավորմամբ:
Եվ հիմա ընկերությունն առաջարկում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու վարկային պարտավորությունները վերակառուցել, ժամկետները երկարաձգել՝ որպես իրական աջակցություն։
Ի դեպ՝ վարկային պայմանագրերի ժամկետները երկարաձգելու, վարկային արձակուրդներ տալու մասին ևս մասնագետներն առաջարկում էին՝ որպես բիզնեսին տրված իրական աջակցություն, սակայն այն ժամանակ կառավարությունը նախընտրեց գնալ այլ ճանապահով։