Կառավարությունը որոշել է զոհված զինվորների գերեզմանները կառուցել
Կառավարության պահուստային ֆոդից 97 միլիոն դրամ է հատկացվել Շիրակի մարզպետարանին՝ Գյումրի համայնքի «Շիրակ» գերեզմանատան առանձնացված տարածքում (պանթեոն) Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների կառուցման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար։
Հատկացված գումարով կառուցվելու է թվով 81 գերեզման։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով հազարավոր զինվորներ են թաղվել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում. բայց թե ինչու է Կառավարությունը որոշել հատկապես Շիրակի մարզի «Շիրակ» գերեզմանատանը թաղված զինվորների գերեզմանները կառուցել ու բարեկարգել՝ որոշման մեջ որևէ հիմնավորում կամ պատճառաբանություն գրված չէ։
Հատկացված գումարով կառուցվելու է թվով 81 գերեզման։
Սույն նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի:
Հուսանք, մարզի ընտրությունը պայմանավորված չէ Ադրբեջանում գտնվող շիրակցի գերիների հարազատների դժգոհության ալիքը մեղմելու հանգամանքով: Գուցե Կառավարությունն առաջիկայում հանրապետության մյուս մարզերի՞ն էլ բյուջեից հատկացումներ կտրամադրի: