ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում այս տարվա փետրվարի 21-25 կայացավ «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցելու համար ՀՀ-ից մեկնած պատվիրակության ավիատոմսերի գնման, օրապահիկի և հյուրանոցի գիշերակացի համար պետական բյուջեից վճարվել է 8․604․603 ՀՀ դրամ, իսկ միայն տաղավարի տարածքի վարձակալության համար՝ 108.352.652 ՀՀ դրամ («Capital Events» և «Berns Brett Masaood» ընկերություններին):
«Նրանց ընդունած որևէ օրենք որևէ պտուղ չի տվել և ուղղված է միայն քանդելուն։ Երեք տարիների իմ տեսածն ինձ թույլ է տալիս եզրակացնելու, որ նրանք չեն ձգտում կառուցել։ Փաշինյանը մի մարդ է, որը դուրս է մնացել ԵՊՀ-ից, և համալսարանականների մեծ մասը գիտի՝ ինչի համար։ Իհա՛րկե, կրթական նրա մակարդակը չի էլ հերիքել, բայց այն պատճառները, որի համար ինքը դուրս է մնացել ԵՊՀ-ից, ժամանակը կգա, կխոսեն դրա մասին, ուստի, հիմա ինքը չարացած է ԵՊՀ-ի վրա։ Գիտական հանրությանը անվանում է միմոսներ, մտքում ունի կրթական հաստատությունների շենքերը վաճառելը։ Այն մարդը, որը համալսարանը չի ավարտել, չի կարող խոսել կրթության կազմակերպումից ու որևէ քայլ անել կրթության մակարդակը բարելավելու համար»,- ասաց Դավիթ Ափոյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է բժիշկ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանը։
Հունիսի 22-ին 168.am-ը «ԱԻՆ-ը մեկ անձից 285 միլիոն դրամի գնում է կատարել արտահերթ ընտրությունից առաջ» վերտառությամբ հոդված էր հրապարակել՝ անդրադառնալով կառավարության կողմից մեկ անձից կատարված գնման հերթական որոշմանը։
Ասում են ՝ պատմությունը կրկնվելու սովորություն ունի, ու դա է պատճառը, որ մինչև հիմա որևէ մեկը չի կարողացել պատասխանել հարցին, թե այդ ինչպե՞ս կարող էր գերմանացիների նման խելացի ժողովուրդը գնալ ինքնասպանական քայլի՝ առաջնորդ ընտրելով Հիտլերին։ Պատմությունը կրկնվեց հիմա, և որևէ մեկը չի կարող պատասխանել հարցին, թե ինչպե՞ս կարող է հայ ժողովրդին արհավիրք բերած իշխանությունը նորից իշխանություն ստանալ, ու այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր ժողովուրդը մերժեց բոլոր արժեքները, որոնք կրում են նախկինները՝ չտեսնելով, որ այսօրվա ներկաների մեջ նախկիններն են ու նախկինների նախկինները։
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մեկ անձից 427 միլիոն դրամի գնում է կատարել Հանրային հեռարձակողի խորհրդից՝ լրատվական հեռուստատեսային արտադրանքի հետ կապված ծառայություններ ձեռք բերելու համար։
168.am-ը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ պարբերաբար ներկայացրել է Կառավարության չզեկուցվող հարցերով ընդունված այն որոշումները, որոնցով Կառավարությունը փակում էր պարտքեր, ինչպես նաև պետական բյուջեից կատարում տարատեսակ հատկացումներ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը նշեց, որ 2.5 միլիոն ընտրողից ընդամենը 687 հազար քաղաքացու քվե ստացած մարդն իրավունք չունի խոսել ամբողջ ժողովրդի անունից, որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրած պաշտոնական ցուցանիշը ցույց է տալիս, որ ընտրողների ուղիղ 50 տոկոսը մերժել է Նիկոլ Փաշինյանին։
Էկոնոմիկայի նախարարությունը հունիսի 6-ին «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ կնքել է 91 միլիոն դրամի մեկ անձից գնման պայմանագիր՝ Դուբայ-ԷՔՍՊՈ 2020 տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպման համար։
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ հունիսի 20-ին՝ վաղ առավոտից, Պաշտպանության նախարարությունը խայտառակել է իրեն՝ մեր զինվորների ազատ կամարտահայտությունը փորձելով մատաղ անել ներքին թուրքին։
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ, ըստ չճշտված տվյալների, ընտրությունների ավարտից հետո՝ քվեաթերթիկների հաշվման պահին, հոսանքազրկվել է Հայաստանի մարզերի զգալի մասը։
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, իր բնորոշմամբ, աղաղակող փաստեր։
«Դեժավյու» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ այսօր երեկոյան Հայաստանից չարթերային թռիչք կատարելու համար ինքնաթիռ է պատվիրել «Վիվարո» ընկերությունը։
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ այսօր Հայաստանի հեռացող Կառավարությունը և այդ Կառավարության համար որպես գործիք օգտագործվող Ազգային անվտանգության ծառայությունը սկսել են հերթական օպերացիան՝ ընդդեմ «Հայաստան» դաշինքի։
168.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն ասաց, որ ադրբեջանցիները, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզում, արդեն իրականացնում են սահմանների ականապատման և բետոնապատման աշխատանքներ։
Հայաստանի ոստիկանությունը 3.5 միլիոն դրամի մեկ անձից գնման պայմանագիր է կնքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համարի պատգամավորի թեկնածու, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ։
168 TV-ի «Բլից հարցում» հաղորդման հարցերին պատասխանում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ալեքսանդր Խաչատուրյանը։
Երեկ երեկոյան Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում առկա մի տեղեկանք, ըստ որի՝ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորիերի թիվն ապրիլ ամսին 1064 է։
«Ես նայում եմ վիճակագրությունը, 2019 թվականին ունեցել ենք ընդամենը 140 միլիոն դոլարի ներդրում՝ կոպեկներ։ Ես չգիտեմ, թե Խաչատուր Սուքիասյանի ասած այդ 600 միլիարդ ներդրումը որտեղ է թաքնված, բայց այն որևէ վիճակագրությամբ չի երևում։ Մեզ մոտ այս պահին ընթացող ամենաթանկ ծրագրերից մեկը «Ամուլսարի» ծրագիրն էր, մյուսը՝ Հյուսիս-Հարավն էր՝ պետական գումարներով։ Հիմա մոտ 200 միլիոնի մի նոր ծրագիր են փորձում անել, բայց, իմ անձնական կարծիքով, խնդիրներ կունենան։ Այնպես որ՝ ինչպես հաշվում եմ, այդ 600 միլիարդը չեմ տեսնում»,- ասաց Խաչատուրյանը՝ հավելելով, որ ներդրումների բացակայության վերաբերյալ վստահ է, որ գործող իշխանությունն իր ծոցագրպանում 5-6 պատճառ ևս ունի, սակայն դրանք բոլորն էլ նոնսենսների շարքից են։
Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ 2.5 միլիարդ դրամի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 8 սահմանապահ ուղեկալ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ավարտից 7 ամիս անց դատական կարգով անհայտ բացակայողի կարգավիճակ է ստացել ընդամենը 4 զինծառայող։
168TV-ի «Բլից հարցում» հաղորդման հարցերին պատասխանում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Երեկ երեկոյան համացանցում հրապարակվեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ Գասպարյանն ասում է, որ հանուն պետության՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ արդեն չի տիրապետում իր հոգեկան վիճակին։
168.am-ն այսօր արդեն գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանին առնչակից ընկերության հետ Կառավարության կողմից մեկ անձից իրականացված 15 միլիոն դոլարի գնման մասին։
Լոռու մարզում 15 կիլոմետր ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների վերահսկման ծառայությունները Կառավարությունը գնել է մեկ անձից՝ դրա համար վճարելով 15 միլիոն դոլար։
Հունիսի 10-ին գործադիրը չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, որով Պետական եկամուտների կոմիտեում արդեն նաև հարկային և մաքսային մարմնի ղեկավարն ու նրանց տեղակալները զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք կունենան։
Կառավարությունը հունիսի 3-ի նիստում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023 թվականների ծրագիր է հաստատել։
Նիկոլ Փաշինյանի գործը մշտապես եղել է ճղճղալը, սուտ խոսելն ու շանտաժը, և քարոզարշավի այս չորս օրերը ասվածի վառ ապացույցն են՝ ուղեկցված հոգեվարք ապրող մարդու մոտ հաճախակի նկատվող սրացումներով։
Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Նաիրա Զոհրաբյանի համար պարտվել չիմացող Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընկալում է՝ որպես կենաց-մահու պայքար։ Ըստ Զոհրաբյանի՝ Փաշինյանը շատ լավ գիտի, որ այդ պայքարում, եթե ինքը պարտվեց լեգիտիմ ընտրություններով, ապա իր թիմի հետ միասին հայտնվելու է մեղադրյալի կարգավիճակում։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով […]
Հրանտ Միքայելյանն անդրադարձավ նաև Փաշինյանի հրապարակած այն վիճակագրությանը, ըստ որի, վերջին երեք տարում մենք ռազմական ծախսերի նպատակներով կրկնակի գումար ենք ծախսել, քան ծախսվել է 1998-2007 թվականներին, որ ռազմական նպատակներով մոտավորապես ծախսել ենք վերջին 10 տարվա ծախսածի 70 տոկոսը, իսկ 2011-2020 թվականը ՀՀ ձեռք բերած զենք-զինամթերքի շուրջ 62 տոկոսը ձեռք է բերվել միայն 2019-ին, իսկ 2018-2020 թվականների ընթացքում ձեռք է բերվել 2011-2020 թվականներին ՀՀ ձեռք բերած զենք-զինամթերքի 75-80 տոկոսը։