Բաժիններ՝

Հայաստանում արգելվելու է սնդիկով ջերմաչափերի արտադրությունն ու ներմուծումը

Ազգային ժողովն այսօր ընդունեց Սնդիկի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Կառավարության ներկայացրած նախագիծը, որով որոշ բացառություններով կարգելվի սնդիկի արտահանումը և ներմուծումը։

Արտահանման արգելքը կտարածվի մասնավորապես ոչ էլեկտրոնային հետևյալ չափիչ սարքավորումների վրա

– բարոմետրեր
– հիգրոմետրեր
– մանոմետրեր
– ջերմաչափեր
– սֆիգմոմանոմետրեր

Կոսմետիկ միջոցների վրա, որոնցում սնդիկի պարունակությունը 1 մաս/միլիոնից ավելի է, այդ թվում՝ մաշկը գունաբացող օճառներ և քսուքներ՝ բացառությամբ աչքի շրջանի այն կոսմետիկ միջոցների, որտեղ սնդիկն օգտագործվում է որպես կոնսերվանտ, և որի համար առկա չեն արդյունավետ և անվտանգ կոնսերվանտ-փոխարինիչներ և այլն։

Սա նշանակում է, որ այս ապրանքատեսակների վաճառքը ՀՀ-ում կարգելվի։

Օրենքի փոփոխությունը չի տարածվում բացառապես լաբորատոր հետազոտությունների, սնդիկի կամ սնդիկի միացությունների բնական հետքային քանակների վրա, որոնք առկա են հանքաքարերում և այնպիսի արտադրանքներում, ինչպիսիք են ոչ սնդիկային մետաղները, հանքանյութերը, այդ թվում՝ ածուխը կամ այդ նյութերից առաջացող արտադրանքը և ոչ կանխամտածված հետքաքանակները քիմիական արտադրանքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս