20 միլիոն դրամ հարկը չվճարած ընկերությանը Կառավարությունը 1.5 միլիարդ դրամի արտոնություն է տվել
Կառավարությունը մարտի 3-ի նիստում մաքսատուրքից ազատվելու արտոնություն է տվել «Ոսկե պինգվին» ՍՊԸ-ին, որը մինչև այժմ զբաղվում էր պաղպաղակի արտադրությամբ, հիմա կզբաղվի նաև կարագի արտադրությամբ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 9.9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ` մինչև 200,000 դրամ միջին աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 9.9 մլրդ դրամ:
Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.5 մլրդ դրամ:
Ուշագրավ է, որ 1.5 միլիարդ դրամի արտոնություն է ստացել մի ընկերություն, որը 2020 թվականի դեկտեմբերին, ըստ ՀՀ ՊԵԿ տվյալների, ունեցել է չմարված հարկային պարտավորություններ 20 միլիոն 588 հազար դրամի չափով, ինչի առնչությամբ ՊԵԿ-ում հարուցվել է վարչական վարույթ։
Վարույթի մասին հարկ վճարողը պատշաճ կերպով ծանուցվել է, սակայն չի ներկայացել վարույթի նյութերին ծանոթանալու համար և որևէ բացատրություն չի տվել։
Արդյունքում ՊԵԿ-ում որոշում է կայացվել չվճարված հարկերը գանձել Հարկադիր ծառայության միջոցով։