Բաժիններ՝

Կառավարությունը 30 մլն ԱՄՆ դոլարով կրկին ավելացրեց ՀՀ արտաքին պարտքը

Հայաստանի կառավարությունը հերթական վարկն է վերցրել Համաշխարհային բանկից՝ պետական հատվածի արդիականացման ծրագրեր իրականացնելու նպատակով։

Այդ գումարով ՀՀ Կառավարությունը նախատեսել է բարելավել պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման որակը, ինչպես նաև արդիականացնել էլեկտրոնային կառավարման համակարգերը։

Ստացվում է՝ 9 միլիարդը հատած արտաքին պարտքը Կառավարությունն ավելացրեց ևս 30 մլն ԱՄՆ դոլարով, և Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև վարկային այս համաձայնագրով Հայաստանի համար նախատեվում են ֆինանսական հետևյալ պարտավորությունները.

Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 14.5 տարի, վարկի տարեկան տոկոսադրույքը` բազիսային դրույքաչափ (EURIBOR) + լողացող սպրեդ:

Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար` տարեկան 0.25% դրույքաչափով, համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ:

Նախատեսվում է նաև միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի ոչ ուշ, քան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս