Ֆուտբոլիստները, որոնց մասին երազում է յուրաքանչյուր մարզիչ, կդիտեն առաջնությունը հեռուստացույցով:
Ռաֆելը ականավոր ամերիկացի դիվանագետ էր: 2014 թ. «Վաշինգտոն փոստ»-ի մի հոդվածում նա նկարագրվում է որպես «Վաշինգտոնի դիվանագիտական և վերլուծական շրջանակների ամենապահանջված անձնավորություն….
Համաշխարհային կինեմատոգրաֆը կամաց-կամաց մոռացության է մատնում ամերիկահայ մեծ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի անունը (1897-1987): Մոռացվում են ողջ կյանքի ընթացքում այս զարմանալի վարպետին ուղեկցող լեգենդներն ու միֆերը, նրա հաղթանակներն ու պարտությունները, եւ մեր գլամուրային ու անառողջ դարում նրա անվան շուրջ խորհրդավոր լռություն է:
Ոստիկանությունը կալանք է դրել մի շարք ընկերությունների, անշարժ գույքի, «նդրանգետա»-ի կլանների հետ կապված անձանց անունով գրանցված ավտոմեքենաների վրա: Գործակալությունը ճշտում է, որ, բացի Իտալիայի հարավի Ռեջո դի Կալաբրիա քաղաքից, գործողությունն անցկացվել է Տոսկանայի եւ Աբրուցոյի կենտրոնական մարզերում:
Այն ժամանակ, երբ սիրահարվում էին, միմյանց նամակներ էին գրում, հիմա sms են գրում, մի փոքր անհետաքրքիր է հիմա: Չգիտեմ՝ միգուցե, ամեն ժամանակ իր քաղցրությունն ունի:
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվել է Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնության սպասումներով:
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարությամբ հերքել է հայկական մամուլում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն՝ ծանրամարտի աշխարհի 2010 թվականի, Եվրոպայի եռակի չեմպիոն, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի գործող չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը Խաղերին արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով որակազրկվել են չեն մասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին:
Հոդացավերն ու ոսկրացավերը հաճախ կարող են հանգեցնել քրոնիկ բորբոքային պրոցեսների առաջացման կամ այլ լուրջ հիվանդությունների: Նման ցավերը բուժելու համար անհրաժեշտ է բնական քսուքներ քսել հոդերին, կանխարգելել դրանց քարացումը, ամրացնել ոսկորներն ու նվազեցել բորբոքումները:
Ֆրանչեսկո Սկետինոն, որը մնացել է ազատության մեջ, դատական նիստին ներկա չի եղել: Վերաքննիչ դատարանի վճռից հետո նա առայժմ նույնպես կմնա ազատության մեջ, քանի որ իրավունք ունի վիճարկելու այս դատական ատյանի վճիռը:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված Երեւանի և Գյումրիի ռազմակայանների տարածքում հունիսի 1-ին տեղի են ունեցել պաշտոնական միջոցառումներ՝ նվիրված ուսուցման ամառային փուլի մեկնարկին:
Հունիսի 1-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նար-Դոս և Վարդանանց փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունենում և դանակահարված անձ կա:
«2 տարվա ընթացքում ես և Գվարդիոլան նույն լիգայում էինք, որտեղ չեմպիոն կարող էինք դառնալ կամ ես, կամ ինքը: Բայց եթե ԱՊԼ-ում ես մտածեմ միայն Պեպի մասին, իսկ Պեպը՝ իմ, ապա տիտղոսը կնվաճի մեկ ուրիշը»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Հարցին՝ մանկությունից ի՞նչ չկատարված երազանքներ են մնացել, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Երազում էի 7 երեխա ունենալ, բայց 4-ն ունեցա»:
Չինաստանի իշխանությունների քաղաքականությունը, որն ընտանիքին թույլատրում էր ունենալ միայն մեկ երեխա, հանգեցրել է այն բանին, որ երկրում կտրուկ ավելացել է տարեց մարդկանց թիվը: Փորձագետների գնահատումների համաձայն՝ 2050 թվականին ՉԺՀ-ի բնակչության ամենամեծաքանակ խումբը կկազմեն 55-ից մինչեւ 90 տարեկան մարդիկ:
Վակարչուկն այսօր երեկոյան կայանալիք համերգի ժամանակ չի պատրաստվում կատարել «Դլե Յամանը»: Իր այս որոշումը երգիչն այսպես մեկնաբանեց. «Ոչ, չեմ պատրաստվում այսօր կատարել «Դլե Յամանը», որովհետև սա այնպիսի երգ է, որը պետք է զգալ, ոչ թե ուղղակի կատարել։ Այն կարող են երգել միայն հայերը։ Իսկ համերգին մենք անակնկալ ենք պատրաստել, տեսնենք՝ ինչպես կստացվի»։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մայիսի 30-ից հունիսի 1-ը տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 2003թ. կոնվենցիայի անդամ պետությունների Գլխավոր ասամբլեայի 6-րդ նստաշրջանը, որի ընթացքում կայացան Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի ընտրությունները՝ 2016-2020թթ. ժամանակահատվածի անդամակցության համար:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նման առաջարկություն ներկայացնելիս բոլոր գործոնները հաշվի են առնվել. «Բոլոր հնարավոր գործոնները, հնարավոր պլյուսներն ու մինուսները հաշվի են առնված»:
«Նա կարող է միայն ուղիղ վազել»,- մամուլի ասուլիսի ժամանակ բացատրել է Լյովը՝ նշելով, որ Ռոյսը կոնքի վնասվածք ունի:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գվատեմալայի հավաքականի դեմ ընկերական խաղում, դառնալով հեթտրիկի հեղինակ, հավաքականում իր գոլերի թիվը հասցրեց 19-ի:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն անդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի համար 2 տարին մեկ անգամ նման ֆորումի անցկացումն ինքնանպատակ է: «Ֆորումի անցկացումը երբեք ինքնանպատակ չի եղել: Մենք անում ենք սա, քանի որ կա անհրաժեշտություն»,- նշեց Հովիկ Մուսայելյանը:
«Թեև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ Թուրքիայի նախագահին հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի՝ խոչընդոտելու Բունդեստագում հայամետ բանաձևի քվեարկությունը, սակայն խիստ կասկածելի է՝ կհաջողվի՞ դա նրան, թե՞ ոչ»,-այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ հավելելով, որ Գերմանիայում խորհրդարանական կառավարման համակարգ է, և լիովին հնարավոր է, որ Բունդեստագը չենթարկվի կանցլերին:
Թ. Պողոսյանն ի պատասխան՝ շնորհակալություն հայտնեց ադրբեջանցի պատգամավորներին իրենց ելույթների համար. «Որովհետև իրենք իրենց ելույթներում ինձ տվեցին զգալ այն, որ ես ասում էի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ադրբեջանական բանակի մռութներին լավ հարվածել է: Մի կողմից ասում են՝ մենք հարուստ ենք, ամեն ինչ ունենք, մյուս կողմից ասում են՝ Ռուսաստանը պետք է ճնշի Հայաստանին, իսկ ի՛նչ է՝ դուք չե՞ք կարողանում ճնշում գործադրել Հայաստանի վրա, պետք է Ռուսաստա՞նը ճնշի: Այստեղից հասկանում ենք՝ ով է հաղթել, ով՝ ոչ»:
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 201-2017թթ նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:
12-ամյա Անի Գրիգորյանին չի խանգարում հանգամանքը, որ խմբակում մեծամասամբ տղաներ են, նրա հավաստմամբ` սեռը նշանակություն չունի, բոլորն էլ հավասար են: «Մոտ երկու ամիս է հաճախում եմ խմբակ: «Աղվես»-ն եմ սովորել, որով խաղեր ենք պատրաստում: Ապագայում ցանկանում եմ ռոբոտներ ստեղծել»,-նշեց աղջնակը: Նա դեռ մասնագիտության հարցում հստակ որոշում չի կայացրել, բայց վստահ է, որ նշյալ ոլորտում է իր ապագան պատկերացնում:
Թաիլանդի բուդդայական վանքի սառնախցիկում քառասուն սատկած վագրաձագեր են գտել, վանք, որի վանականներին մեղադրում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ դրանց ապօրինի վաճառքի մեջ:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հանեց ավելորդ ֆուտբոլիստներին: Հոջսոնը ազգային հավաքականից դուրս թողեց Էնդրոս Տաունսենդին («Նյուքասլ»), Ֆաբիան Դելֆին («Մանչեսթեր Սիթի»), ինչպես նաև Դենիել Դրինկուոտերին, ով չեմպիոնական մրցաշրջանն անցկացրեց «Լեսլերի» կազմում:
Այդ արտադրանքի ներկրումը թույլատրվում է գյուղատնտեսական նախարարության կողմից դրա նպատակադրման հաստատման դեպքում: Թույլատրված ներկրման կարգը եւ ծավալը նույնպես սահմանում է ագրարային գերատեսչությունը:
Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը այդ երկրի նախկին ղեկավարներ Աբդուռահման Վեզիրովին, Այազ Մութալիբովին դավաճան, իսկ Աբուլֆաս Էլչիբեյին` անգիտակ է անվանել: Այս մասին Մեհտիեւը գրել է՝ «Ուժեղ ադրբեջանական պետությունը որպես համաշխարհայնացման պայմաններում ազգային գաղափարի անդրադարձում» վերնագրով հոդվածում, որը հրապարակել է պաշտոնական «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությունը:
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հնարավոր ընդունումը չպետք է հանգեցնի Թուրքիայի հետ հարաբերությունների երկարաժամկետ վատացման: Այս մասին այսօր Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը: