![](/banners/BeFunky-design.jpg)
Ջեկ Ուիլշերը, ով ընդամենը 3 խաղ է խաղացել մրցաշրջանում, կգնա Եվրո-2016, իսկ Դենիել Դրինկուոտերը՝ ոչ
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/1856753-39132271-2560-1440.jpg)
Ռոյ Հոջսոնն ընտրել է թիմի կազմը, որը կգնա Եվրո-2016:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հանեց ավելորդ ֆուտբոլիստներին: Հոջսոնը ազգային հավաքականից դուրս թողեց Էնդրոս Տաունսենդին («Նյուքասլ»), Ֆաբիան Դելֆին («Մանչեսթեր Սիթի»), ինչպես նաև Դենիել Դրինկուոտերին, ով չեմպիոնական մրցաշրջանն անցկացրեց «Լեսլերի» կազմում:
23 ֆուտբոլիստների ցուցակն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահներ. Հարթ («Մանչեսթեր Սիթի»), Ֆորսթեր («Սաութհեմփթոն»), Թոմ Խիտոն («Բերլնի»):
Պաշտպաններ. Բերտրան («Սաութհեմփթոն»), Կեհիլ («Չելսի»), Նաթանիել Կլյայն («Լիվերպուլ»), Ռոուզ («Տոտենհեմ»), Սմոլինգ («Մանչեսթեր Յունայթեդ»), Սթոունզ («Էվերթոն»), Ուոկեր («Տոտենհեմ»):
Կիսապաշտպաններ. Դելե Ալի, Էրիկ Դայեր («Տոտենհեմ»), Բարկլի («Էվերթոն»), Սթերլինգ («Մանչեսթես Սիթի»), Հենդերսոն, Լալանա, Միլներ («Լիվերպուլ»), Ուիլշեր («Արսենալ»):
Հարձակվողներ. Հարի Քեյն («Տոտենհեմ»), Ռեշֆորդ, Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»), Սթարիջ («Լիվերպուլ»), Վարդի («Լեսթեր»):
Անգլիայի հավաքականը կխաղա Ռուսաստանի, Ուելսի և Սլովակիայի հավաքականների հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը