Բաժիններ՝

«Եթե մենք Պեպի հետ մտածենք մեկս մյուսի մասին, ապա տիտղոսը կնվաճի մեկ ուրիշը». Ժոզե Մոուրինիո

Օրինակ՝ Ռանիերին:

«2 տարվա ընթացքում ես և Գվարդիոլան նույն լիգայում էինք, որտեղ չեմպիոն կարող էինք դառնալ կամ ես, կամ ինքը: Բայց եթե ԱՊԼ-ում ես մտածեմ միայն Պեպի մասին, իսկ Պեպը՝ իմ, ապա տիտղոսը կնվաճի մեկ ուրիշը»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:

2016-17թթ. մրցաշրջանում Մոուրինիոն կաշխատի «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ Գվարդիոլան՝ «Մանչեսթեր Սիթիում»:

Ժոզեն հաղթել է Իսպանիայի 1 առաջնություն, Պեպը՝ 6:

ԱՊԼ-2015-16-ը հաղթեց «Լեսթերը»: «Մանչեսթեր Սիթին» ավարտեց 4-րդ տեղում, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 5-րդ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս