Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վատացնի Թուրքիայի հետ հարաբերությունները. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հնարավոր ընդունումը չպետք է հանգեցնի Թուրքիայի հետ հարաբերությունների երկարաժամկետ վատացման: Այս մասին այսօր Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:

«Կարող եմ ասել, որ ես ակնկալում եմ եւ հուսով եմ, որ որոշումները, որոնք, հնարավոր է, վաղը կընդունվեն Գերմանիայի Բունդեսթագի կողմից, չեն հանգեցնի Թուրքիայի հետ հարաբերությունների երկարաժամկետ վատացման», ասել է նա:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը կքննարկվի վաղը՝ հունիսի 2-ին: Բանաձևն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և գիշատակի մասին» անվանումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930