Բաժիններ՝

«Ուզում ենք, որպեսզի Իտալիան հպարտանա իր հավաքականով». Անտոնիո Կոնտե

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվել է Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնության սպասումներով:

«Իտալիան չի հաղթել Եվրոպայի առաջնությունը 1968 թվականից, մենք հասկանում ենք, թե ինչքան դժվար են մեզ տրվում ելույթներն այս մրցաշարում: Մենք կաշխատենք հաջորդական քայլեր անել առաջնության ժամանակ: Սկզբում պետք է դուրս գալ խմբից, իսկ արդեն դրանից հետո՝ նայել առաջ:

Ուզում ենք զարմացնել Իտալիային, անել այնպես, որպեսզի երկիրը հպարտանա մեզանով: Ոչ ոք չի կարող արգելել մեզ երազել, երազանքները մեր կյանքի մի մասն են»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930