Գազարի հյութը՝ հոդացավերի դեմ
Հոդացավերն ու ոսկրացավերը հաճախ կարող են հանգեցնել քրոնիկ բորբոքային պրոցեսների առաջացման կամ այլ լուրջ հիվանդությունների: Նման ցավերը բուժելու համար անհրաժեշտ է բնական քսուքներ քսել հոդերին, կանխարգելել դրանց քարացումը, ամրացնել ոսկորներն ու նվազեցել բորբոքումները:
Որոշ մարդիկ պնդում են, որ ոսկրացավեր գոյություն չունեն: Նրանք նշում են, որ ցավում են միայն հոդերն ու դրանց շրջապատող նյարդերը, քանի որ ոսկորները զգայուն չեն:
Ognov կայքը խորհուրդ է տալիս բնական ըմպելիք, որը կնվազեցնի բորբոքումները, կամրացնի ոսկորները, կլավացնի հոդերի վիճակը:
Բնական միջոցի բաղադրության մեջ են մտնում հզոր մթերքներ, որոնք արդյունավետ կերպով պայքարում են բոբոքումների դեմ՝ լավացնելով իմունային համակարգը:
Բաղադրություն
- 5-6 գազար
- Կես թ/գ սև պղպեղ
- 2 սմ կոճապղպեղի արմատ
- 1 սմ քրքումի արմատ(կամ կես թ/գ քրքումի փոշի)
Ցանկության դեպքում կարող եք գազարը մաքրել: Քերեք կոճապղպեղն ու քրքումը: Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի կամ հյութաքամիչի մեջ: Ամբողջը լավ խառնեք, մինչև համասեռ զանգված ստանաք:
Խմեք այս հյութից 50-60 մլ, օրական 3 անգամ՝ սննդի յուրաքանչյուր ընդունումից 30 րոպե առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: