Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում դարձել է 19 գոլի հեղինակ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գվատեմալայի հավաքականի դեմ ընկերական խաղում, դառնալով հեթտրիկի հեղինակ, հավաքականում իր գոլերի թիվը հասցրեց 19-ի: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մխիթարյանը շարունակում է մնալ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն:

Էդգար Մանուչարյանը Գվատեմալայի դեմ խաղում խփեց հավաքականում իր 9-րդ գոլը՝ այդ ցուցանիշով հավասարվելով Գևորգ Ղազարյանի և Յուրա Մովսիսյանին։

Արթուր Սարկիսովը խփեց իր 5-րդ գոլը հավաքականի կազմում՝ հավասարվելով Արման Քարամյանին և Ռոբերտ Արզումանյանին և ընդգրկվելով հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնյակում։ Ընդ որում, Սարկիսովն իր բոլոր գոլերը խփել է փոխարինման դուրս գալուց հետո։

Վերջապես Գեղամ Կադիմյանը և Զավեն Բադոանն իրենց առաջին գնդակները խփեցին հավաքականի կազմում՝ դառնալով հավաքականի կազմում գոլ խփած համապատասխանաբար 51-րդ և 52-րդ ֆուտբոլիստը։ Մինչ այդ հավաքականի կազմում գոլերի հեղինակների էին դարձել 50 ֆուտբոլիստներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930