Երեկ ՀՀ առողջապահության նախարարության և Մոր ու մանկան առողջության դաշինքի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ ի նշանավորումն շարունակական համագործակցության, ուղղված ազգային առողջապահական, սնուցման քաղաքականության և ռազմավարությունների համատեղ մշակմանը, իրականացմանը և մշտադիտարկմանը:
Հունական Իդոմենի կղզում՝ փախստականների համար նախատեսված ճամբարում, տեղի է ունեցել առաջին հարսանիքը, հայտնում է Daily Mail-ը: Ամուսնացող երիտասարդները եղել են սիրիացիներ:
Բեռլինն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում բռնության նոր էսկալացիայի նշաններից: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
«Նախորդ տարիների ընթացքում էլ Ադրբեջանը միշտ իրականացրել է դիվերսիոն գործողություններ, այլ բնույթի ռազմական գործողություններ: Իհարկե, քառօրյա պատերազմը որոշակիորեն փոխել է իրավիճակը: Մենք ռազմական դրության և դրանից բխող գործողությունների հարցերը համակողմանիորեն քննարկել ենք նաև խորհրդարանում տարբեր ձևաչափերով: Մենք խորհրդարանում քննարկում ենք կազմակերպել նաև Հայաստանում հայտնի փորձագետների և վերլուծաբանների մասնակցությամբ, որտեղ գնահատականներ են տրվել ռազմական իրադարձությունների զարգացման և կանխատեսումների շուրջ»,- ասաց Կորյուն Նահապետյանը:
«Ռուսաստանը վարկային համաձայնագիրը վավերացրել է փետրվարին: Համաձա յնագրով կան նախատեսված որոշակի ընթացակարգեր, որոնց շրջանակներում գործողություններ են իրականացվում»,-ասաց Կ. Նահապետյանը:
Մայիսի 7-ին, 10-ին և 11-ին շրջանների մեծ մասում, մայիսի 8-9-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 7-ին, մայիսի 10-11-ը առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մոսկվան հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամությունը, տվյալ թեման դուրս չի գալիս օրակարգից:
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական քննությունը: Նիստի ընթացքում ներկայացվեցին փորձարարության արդյունքները:
Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մայիսի 6-ին մեծարման և խրախուսման արարողություն էր։ Պարգևատրվել են ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մասնագիտական պարտքը կատարած բժիշկներ, Հայրենական մեծ պատերազմի բժիշկ-վետերաններ, ինչպես նաև մարտական գործողությունների ժ ամանակ խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներ։ Միջոցառումը կազմակերպել էին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն։
Վիրավորում ստացած և հիվանդանոցում գտնվող զինծառայողը ներկայացնում է ուսադիրը, որը մարտի դաշտում հանել է ադրբեջանցի զինծառայողի ուսերից:
Քաղբանտարկյալ, պահեստազորի գնդապետ, Արցախյան պատերազմի հայտնի դաշտային հրամանատար Վոլոդյա Ավետիսյանը միացել է Հայրենիքի պաշտպանության կամավորների ցուցակագրում կազմակերպելու վերաբերյալ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությանը և իր դիմումի համաձայն ընդգրկվել է կամավորների ցուցակում:
ԱՄՆ-ը կարևոր է համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղության մեծ համաձայնագրի վրա աշխատանքը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողերը պետք է խստորեն պահպանեն կրակի դադարեցման մասին համաձայնագիրը՝ հակամարտության բազմակողմ, խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
Վերջին շրջանում պայմանավորվածությունները սպառնալիքի տակ էին հայտնվել Հալեպի շրջանում թեժ մարտերի պատճառով, որտեղ երկու շաբաթում մոտ 300 մարդ էր սպանվել:
Մոտեցումները, որոնք օգտագործվում են, չեն համապատասխանում հայաստանյան իրականությանը
«Սևիլիան» կարող է հաղթել Եվրոպայի լիգան 3-րդ անգամ անընդմեջ: «Լիվերպուլը» կխաղա Եվրոպայի լիգայի եզրափակչում առաջին անգամ. ավելի վաղ թիմը 3 անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթը (վերջին անգամ՝ 2001թ.):
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը:
Ադրբեջանը ստիպված կլինի դիմել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ռազմական ճանապարհին, եթե հայկական կողմը չկատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:
«Մոսկվան և Բաքուն թերագնահատեցին Հայաստանում ներքաղաքական իրավիճակը հիմա ու մինչ օրս էլ այն վատ են պատկերացնում»,- կարծում է հետխորհրդային տիրույթի երկրների հարցով փորձագետ Արկադի Դուբնովը:
Ռուբիկ Հակոբյանը դիմեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին՝ օրենսդրական նախաձեռնության քննարկումը հանձնաժողովի նիստի օրակարգաից հանելու հարցով:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Յուրի Հայրապետյանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական։
Մայիսի 6-ին, ժամը 11.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի գերեզմանատան հարակից ոռոգման ջրանցքում հայտնաբերվել է քաղաքացու դի. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում ընդունեց «Շախտյորին»: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 3:1 հաշվով:
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին:
Մայիսի 5-ին, ժամը 15:00-ին Nissan Terrano (պետհամարանիշը 23 АР 333) ավտոմեքենայի վարորդը Նորագավիթ-Երևան վազուրդու պահպանվող գծանցում՝ նույնիսկ չարգելակելով, բարձր արագության վրա հարվածել էր արդեն փակված ուղեփակոցին, ինչից հետո արագ անցել էր երկաթուղային գծերը և հեռացել դեպքի վայրից: Բախման արդյունքում շրջվեց երկաթուղային գծանցի ուղեփակոցը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի հերթական նիստը
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլն» իր դաշտում ջախջախեց «Վիլյառեալին» 3:0 հաշվով:
Մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին կարծում է, որ Ռուսաստանը լուրջ սպառնալիք է ներկայացնում իր երկրի համար: Այս մասին են վկայում սոցիոլոգիական հարցման արդյունքները, որ անցկացրել են CNN հեռուստաալիքն ու ORC հետազոտական ծառայությունը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ պատրաստվել է տեսանյութ՝ նվիրված ԼՂ հիմնախնդրին:
Դավութօղլուն, իմանալով այդ մասին, զանգահարել է Էրդողանին ու ասել այդ մասին` նշելով, որ կուսակցական ընկերներն ասում են, որ էրդողանի հրահանգով է դա, էրդողանն էլ ասել է, որ դա նորմալ է, նրանց ղեկավարն ինքն է։ Դավութօղլուն էլ ասել է` ուրեմն դուք իմ ղեկավա՞րն էլ եք, ու որոշել է հրաժարական տալ»։