Բաժիններ՝

Իտալիայի ոստիկանությունը 324 մլն եվրոյի ունեցվածք է բռնագրավել մաֆիայից

Իտալիայի ոստիկանությունը հունիսի 1-ին «նդրանգետա» տեղական մաֆիային պատկանող գույքի բռնագրավման գործողություն է իրականացրել: Ինչպես տեղեկացնում է ANSA գործակալությունը, բռնագրավված գույքի գումարը գնահատվում է 324 մլն եվրո:

Ոստիկանությունը կալանք է դրել մի շարք ընկերությունների, անշարժ գույքի, «նդրանգետա»-ի կլանների հետ կապված անձանց անունով գրանցված ավտոմեքենաների վրա: Գործակալությունը ճշտում է, որ, բացի Իտալիայի հարավի Ռեջո դի Կալաբրիա քաղաքից, գործողությունն անցկացվել է Տոսկանայի եւ Աբրուցոյի կենտրոնական մարզերում:

«Նդրանգետա»-ն Իտալիայի խոշորագույն ստվերային հանցավոր կազմակերպություններից մեկն է, որի հիմնական գործունեությունը կապված է թմրանյութերի առեւտրի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս