Համագումարին մասնակցում է նաեւ Ադրբեջանի նախագահը եւ ադրբեջանական տարբեր կազմակերպությունների 380 ներկայացուցիչներ:
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ» (ՄԻԺԻ) հասարակական կազմակերպության ղեկավար Արմինե Առաքելյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում ենթարկվել է խոշտանգման եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի:
Բունդեսթագում մի քանի օր առաջ տեղի ունեցած փակ և նախնական քվեարկության ժամանակ «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևի ընդունմանը կողմ է եղել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գերմանահայերի կենտրոնական խորհրդի վարչության անդամ Անի Սմիթ Դադեսյանը:
Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության մասին պայմանագրի համաձայն Կարսում երկու երկրների զինված ուժերի մասնակցությամբ զինավարժանքներ են սկսվել:
Հունիսի 2-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 3-րդ փողոցի տներից մեկի լողավազանում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այն բանից հետո, ինչ նա այսօր իմ մասին ասաց իր ստահոդ ճառում… ես այպես կասեմ՝ Հիլարի Քլինթոնը պետք է բանտ նստի»,- հայտարարել է Թրամփը Սան-Խոսեում (Կալիֆոռնիայի նահանգ) կայացած հանրահավաքում:
1972 թ. ծնված Գայանե Ն.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ մայիսի 26-ին, ժամը 16.30-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Կոմիտասի պողոտայի թիվ 62/2 հասցեում գտնվող խանութում մի աղջիկ սեղանին դրված իր դրամապանակից գողացել է 230.000 դրամ:
Եվրահանձնաժողովը հորդորում է Թուրքիային և Հայաստանին՝ նորմալացնել հարաբերությունները և հուսով է, որ երկու երկրների միջեւ կառուցողական երկխոսություն կսկսվի, որը կբերի նրանց լիակատար հաշտեցման: Այդ մասին, ըստ Sputnik գործակալության՝ հայտարարել է ԵՄ-ի դիվա նագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում անդրադարձել է Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներն այս օրերին «շրջում են» հայաստանյան կառույց-անհատներով, հանդիպում նրանց՝ շոշափելու, հասկանալու, թե ինչ են շնչում նրանք։ Մասնավորապես՝ հետաքրքրված են Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքով, որ հասկանան, թե որքան է այլևս անջրպետը ՌԴ-ի և Հայաստանի միջև, մասնավորապես, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։
ՀՀ իրավապահ մարմինները պետք է անհապաղ երրորդ երկրից պահանջեն հանձնել «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին»,- երեկ «Ժամանակին» ասաց Մարտիրոսյանի գործողություններից տուժած Ռուզան Մարգունին, ում համոզմամբ՝ Մարտիրոսյանը ՀՀ-ում թիկունք ունի, այլապես հետախուզման մեջ գտնվելով՝ Ադրբեջան չէր հասնի, երրորդ երկիր չէր գնա։
Եղանակը հատկապես խիստ անկայուն դրսևորումներ կունենա Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում և Սյունիքում, որտեղ սպասվող անձրևները կլինեն բավականին ինտենսիվ և կուղեկցվեն ուժեղ ամպրոպներով:
Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ վերջիններիս կալանավորման մասով քննիչը միջնորդություն է նեկայացրել դատարան: Ինչպես երեւում է՝ սպաները քննչական մարմինների համար ցանկալի ցուցմունքներ չեն տվել: Մեզ մնում է սպասել զարգացումներին՝ դարձյալ արձանագրելով, որ չնայած զինվորական բարձր կոչումներին, նրանք ի զորու չէին միանձնյա գործել իրենց վստահված ոլորտներում:
Գերմանական Deutsche Welle պարբերականի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Կուդաշեֆն անդրադարձել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Կուդաշեֆն ընդգծել է, որ որևէ սխալ բան չկա նրանում, որ խորհրդարանականները բանաձևում օգտագործել են ցեղասպանություն եզրույթը: Նրա խոսքով՝ հարցը նրանում է, թե ինչո՞ւ է Գերմանիայի խորհրդարանն այդ քայլին գնացել, ո՞րն է պատճառը:
Ժամը 21:50-ի սահմաններում Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում Երևանի Րաֆֆու փողոցի բնակիչ, 61-ամյա Լևոն Ալավերդյանը, վարելով իրեն ամրակցված Ford մակնիշի 025 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևան քաղաքի բնակիչներ, 73-ամյա Մանվել Մակարյանին և 71-ամյա Աիդա Մակարյանին:
Հունիսի 2-ին աշխատանքային այցելությամբ Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից անմիջապես հետո Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` ողջունելով պատմական նշանակություն ունեցող այդ քաջ քայլը:
Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրթիռակոծությունից չորս հայեր են զոհվել:
Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է համեմատաբար հանգիստ իրադրություն:
Միջազգային օլիմպիական կոմիտեն նախատեսում է կրկնապատկել դոպինգային ստուգումների ծախսերը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք առաջիկա 2016 թ.ամառային Օլիմպիական խաղերից առաջ:
Հնդկաստանն ինտերնետ-օգտատերերի թվաքանակով առաջին անգամ առաջ է անցել ԱՄՆ-ից: Այս մասին հայտնել է «Վեդոմոստի» կայքը՝ վկայակոչելով Kleiner Perkins Caufield & Byers վենչուրային հիմնադրամի գործընկեր Մերի Միքերի շնորհանդեսը:
Այդ կայանատեղերը կրկնակի լայն են նահանգների տարածքում գտնվող մյուս կայանատեղերից: Իշխանություններն այս որոշումը կայացրել են՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար՝ նրանց փոխադրամիջոցի կայանման գործընթացը թեթեւացնելու նպատակով: ՝
Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն իր Instagram-հաշվի բաժանորդներին լուսանկար է ցուցադրել, որտեղ պատկերված է իր երեք դուստրերի հետ: «Երեք վարդ եւ մեկ մոլախոտ»,- լուսանկարն այսպես է մակագրել Ստալոնեն:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է 3 անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը տեղեկացրել է, որ ակումբի գույները ներկայացնող 3 ֆուտբոլիստներ վստահաբար կմնան թիմում:
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կառլես Պույոլը նշել է, թե ըստ իրեն՝ ովքեր են Եվրո -2016-ի ֆավորիտները:
2016 թվականի արդյունքներով աշխարհի ավիաընկերությունների եկամուտների միագումար ծավալը 3,1 միլիարդ դոլարով բարձր կլինի ավելի վաղ արված կանխատեսումից, քանի որ ավիավառելիքի ծախսերի նվազումը փոխհատուցում է ուղեւորահոսքի աճի տեմպերի դանդաղումը: Նման եզրակացությունն են արել Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA)՝ Դուբլինում կայացած ամենամյա ժողովի մասնակիցները:
Մարսելի ոստիկանությունը եւ Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պատրաստվում են Եվրո-2016-ի անցկացման անվտանգությունը ապահովել ոչ միայն քաղաքի փողոցներում ու մարզադաշտում, այլեւ կանխել սպառնալիքները օդից եւ ծովից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 3-ին’ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ևս մեկ անգամ կկանգնի դատարանի առաջ: Այս անգամ Մեսսին դատարանի առաջ կկանգնի հոր՝ Խորխեի հետ: Մեսսին վաղը դատարան կներկայանա՝ որպես վկա, և ցուցմունք կտա իրեն և հորը ներկայացված մեղադրանքի գործով: