![](/banners/BeFunky-design.jpg)
Ուսման վարձի չափով կրթաթոշակների մրցույթ Հայ կրթական հիմնարկության կողմից
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/վարձի-չափով-կրթաթոշակների-մրցույթ-Հայ-կրթական-հիմնարկության-կողմից-UdEe87vju7RZKaeVn4k83uu_TgO7B0XR.jpg)
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 201-2017թթ նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2016 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):
Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15, 7 կամ 74 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել http://www.aefweb.org/scholarships/?page_id=23 կայքից, և 2016 մայիսի 18-ից մինչև հունիսի 6-ը (10:30-ից մինչև 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Մաշտոցի 13, Դերասանի տուն):
Մանրամասն պարզաբանումների համար կարող եք դիմել Արմինե Հարոյանին հետևյալ հեռախոսահամարով` (374 10) 53 14 85 (զանգեն միայն ուսանողները և ոչ ծնողները) կամ գրել [email protected] հասցեին: