40 սատկած վագրաձագ են գտել Թաիլանդի բուդդայական վանքում
Թաիլանդի բուդդայական վանքի սառնախցիկում քառասուն սատկած վագրաձագեր են գտել, վանք, որի վանականներին մեղադրում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ դրանց ապօրինի վաճառքի մեջ:
Ինչպես հայտնել Է Թաիլանդի ազգային բնայգիների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Անդիսոռն Նիչդամրոնգը, առայժմ հայտնի չԷ, թե ինչ նպատակով են տաճարում կենդանների մամինները պահվել սառած վիճակում, տեղեկացնում Է BBC-ին:
Wildlife Friends Foundation հիմնադրամի ներկայացուցիչ Թոմ Թեյլորի խոսքով՝ այնտեղ հայտնաբերվել են նաեւ այլ կենդանիների մամնամասեր: Դիակների լուսանկարները զետեղվել են սոցցանցերում: Մայիսի 30-ին վայրի բնության պահպանության մասնագետներն սկսել են վագրերին դուրս տանել Քանչանաբուրիի նահանգի վանքից: Այսօրվա դրությամբ 52 վագրեր տեղավորված են հատուկ ապաստարաններում, 85 կենդանիներ տակավին մնում են տաճարում:
Վանականները, որոնք ժխտում Էին կեդնանիների նկատմամբ դաժան վերաբերունքի մեղադրանքները, սկզբում հրաժարվում Էին տալ կենդանիներին, սակայն ի վերջո նրանք ստիպված Էին ենթարկվել դատարանի վճռին:
Վագրերի վանքը մեծ ժողովրդականություն Է վայելում զբոսաշրջիկների շրջանում, դա նաեւ Թաիլանդի ամենաթանկ տեսարժան վայրերից մեկն Է:
Այցելուներին թույլատրվում Է փողի դիմաց կերակրել կենդանիներին եւ լուսանկարվել դրանց հետ, չնայած այն բանին, որ վանքին արգելված Է
ցանկացած վճար գանձելը: