Բաժիններ՝

Տաքսու վարորդին ծեծելով սպանող անձը ներկայացել է

Հունիսի 1-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նար-Դոս և Վարդանանց փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունենում և դանակահարված անձ կա:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջացառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 14-ին նշված խաչմերուկում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1990 թ. ծնված Վահրամ Վերանյանը արգելափակել է «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի տաքսի ավտոմեքենայի ընթացքը և իջնելով ավտոմեքենայից՝ դանակով հարվածներ է հասցրել «Ֆորդ Ֆոկուս»-ը վարող Արսեն Խանամիրյանի (1968 թ. ծնված) որովայնի և կրծքավանդակի հատվածներին ու պատճառել մահ:

Ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ Վահրամ Վերանյանը ժամը 15.30-ին մեղայականով ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Վերանյանը կալանավորված է: Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս