Բաժիններ՝

Ամառային ուսումնական շրջանի մեկնարկին Հայաստանում ՌԴ ՀԶՕ նորակոչիկներին հանձնել է զենք եւ ռազմական տեխնիկա

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված Երեւանի և Գյումրիի ռազմակայանների տարածքում հունիսի 1-ին տեղի են ունեցել պաշտոնական միջոցառումներ՝ նվիրված ուսուցման ամառային փուլի մեկնարկին: Ինչպես տեղեկացրին ՌԴ ՀԶՕ լրատվական ծառայությունից, հանդիսավոր միջոցառման ընթացքում նորակոչիկներին հանձնվել են ժամանակակից զենք եւ ռազմական տեխնիկա:

Գյումրու ռազմակայանի «Մեծ ամրոց» ռազմական ավանում լեգենդար կոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովի հուշահամալիրի մոտ ավելի քան 2000 զինծառայողի հանձնվել է Կալաշնիկովի ինքնաձիգեր և գնդացիրներ: Բացի հրազենային զինատեսակներից, զինծառայողներին է կցվել նաև ռազմական տեխնիկա, այդ թվում ՝ «Тигр» զրահամեքենաներ, ռադիոէլեկտրոնային պայքարի «Инфауна» համակարգեր, РХМ-6 հետախուզական քիմիական մեքենաներ, «Аурига» կապի միջոցներ, «Орлан-10» և «Наводчик-2» անօդաչու թռչող համակարգեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930