Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի մոտից ներկայացրել են 1976 թ. ծնված Ջուլիետտա Ս.-ին, ով տվել է խոստովանական ցուցմունք:
Հունիսի 3-ին, ժամը 21-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Վահան Գրիգորյանը:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով, հունիսի 5-6-ը պաշտոնական այցով կայցելի Թեհրան։
Գյումրեցի ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն ապրիլյան քառօրյա պատերազմում մահացու վիրավորում ստացած հերոսներից մեկն է: Մերուժանը երկու ամսից պետք է ամուսնանար, հարսնացուն Շուշիից էր:
Հունիսի 3-ին, ժամը 20.07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Շանգրի Լա խաղատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:
Հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:
Հունիսի 4-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող շենքի տանիքում տեղի է ունեցել պայթյուն:
Ֆրանսիայի Louis Vuiton նորաձեւությունների տունը թողարկել Է նոր մոդելի Escale Spin Time ժամացույցը: Այն սլաքներ չունի, իսկ թվացույցի վրա պատկերված են մանրաչափ ծովային դրոշակներ, հաղորդում Է Luxurylaunches-ին:
Թաիլանդի արեւմուտքի Քանչանաբուրիի նահանգի տխրահռչակ «Վագրերի վանքի» տարածքում 30 սատկած վարգաձագերի մարմիններ են հայտնաբերել, որտեղ ընդամենը մի քանի օր առաջ Կարմիր գրքում գրանցված այդ կենդանիների 40 սատկած ձագեր էին գտել:
«Մանչեսթեր Սիթիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբի ղեկավարությունից պահանջել է կասեցնել Խեսուս Նավասի տրանսֆերի բոլոր բանակցությունները:
Հունիսի 1-ին Շվեյցարիայում բացվել է Գոտարդի 57 կիլոմետրանոց երկաթուղային թունելը, որն ամենաերկար եւ ամենախոր թունելն է աշխարհում: Թունելի շինարարության համար պահանջվել են գրեթե 20 տարի եւ ավելի քան 12 միլիարդ դոլար: Դրա մշտական շահագործումը կսկսվի դեկտեմբերին:
Snapchat հավելվածից ամեն օր օգտվող մարդկանց թիվն հասել է 150 միլիոնի եւ գերազանցել Twitter Inc.-ի ակտիվ օգտատերերի թվաքանակը, որը 140 միլիոնից պակաս է:
Նախօրեին ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ։
«Ռեալ Մադրիդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում հաղթելու համար ստացած 600 հազար եվրո պարգևատրումը տրամադրել է ՄԱԿ-ի ֆոնդին:
Սիլիկոնային հովտի մի շարք ՏՏ ընկերություններ, այդ թվում՝ Facebook-ը և Twitter-ը, համաձայնել են ԵՄ նոր օրենքների հետ, որոնք ուղղված են գրառումներ կատարելու քաղաքականությանը:
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է շարունակել կարիերան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Ինձ համար Իտալիան Թուրինն է: «Յուվենթուսն» ինձ դարձրել է մեծ ֆուտբոլիստ և լավ մարդ: Այս ակումբը միշտ իմ սրտում է»:
Ճապոնիայի Հոկայդո կղզում գտել են 7-ամյա Յամատո Տանուկային այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ ծնողները որոշել էին պատժել նրան՝ մեքենայից հանելով վատ վարքագծի պատճառով:
«Նամականիշների թողարկումներ արդեն արվել են Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կապակցությամբ և այսպես շարունակ: Հայաստանի Հանրապետության 25-ամյակի առիթով, կարծում եմ, կլինի նամականիշի, գեղաթերթիկի ու ծրարի մարում: Նկարիչներն արդեն աշխատում են»,- տեղեկացրեց փոխանախարարը:
Ուղևորի տրամադրության տակ կլինեն ննջարան՝ երկտեղանոց մեծ մահճակալով, հյուրասենյակ ու լոգասենյակ: Համարում տեղադրված է երկու հեռուստացույց: Թռիչքը պլանավորվում է իրականացնել Airbus A380-800 հանրանավով:
Այուրվեդյան բժշկություն մեջ հաճախ կարելի է հանդիպել մրգերի և կանաչեղենի համադրությամբ ըմպելիքներ, ուտելիքներ և այլ օգտակար բաղադրատոմսեր: Քաղցր մրգերի և կանաչեղենի համադրությունը լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը: Վաղ առավոտյան մեկ բաժակ մրգային և կանաչեղենային կոկտեյլ խմելով՝ կարագացնեք նյութափոխանակությունը, իսկ դրա ազդեցությունը կմնա ամբողջ օրվա համար:
Ռուսաստանին հանձնել Հայաստանի պաշտպանությանը վերաբերող որևէ իրավունք, նշանակում է՝ Ռուսաստանին օրինական հնարավորություն տալ՝ ըստ քաղաքական նպատակահարմարության, ոչ միայն՝ պաշտպանել, այլև անհրաժեշտության դեպքում՝ սպառնալ Հայաստանի օդային պաշտպանությանը: Ապրիլյան քառօրյա պատերազմը դրա վառ օրինակն է:
Շվեդն ընտրություն պետք է կատարի փողի և աշխարհում ամենափոքր պետության թագավորի տիտղոսի միջև:
«Արմենպրես» լրատվական գործակալության և «ԼՈՖԹ» կենտրոնի համատեղ «Պատվերով հարցազրույց» նախագծի հյուրն է Ավետ Բարսեղյանը:
ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգում տեսագրել են ոչ մեծ աստղակերպի անկումը: Դիտարկման խցիկի տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է գիշերային երկինքը մի ակնթարթում լուսավորում վառ բռնկումը:
Ադրբեջանը բարձրակարգ սեփական մարզիկներ չունենալու պատճառով Ռիոյի Օլիմպիական խաղերին կմասնակցի մի թիմով, որում 70 տոկոսից ավելին արտասահմանյան երկրներից հրավիրված մարզիկներ են:
Ռուսաստանցիներից վարկանիշում ամենաբարձր տեղն զբաղեցրել է «Ինտերռոս» հոլդինգի սեփականատեր, «Նորիլսկի Նիկել»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Պոտանինը: Ընդհանուր ցուցակում ձեռնարկատերը գտնվում է 56-րդ հորիզոնականում. նրա կարողությունը գնահատվում է 14,7 մլրդ դոլար:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Անգլիայի բանկի կառավարիչ Մարկ Քառնին ցուցադրել Է նոր հինգֆունտանոց դրամը՝ դիմերեսին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի դիմանկարով, հաղորդել Է The Guardian-ը:
Սպառողը հուլիսի մեկից կապույտ վառելիքի համար կվճարի նոր գին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչև այս ամսվա վերջ նիստ կգումարի՝ որոշում կայացնելով գազի սակագինը 9.3 դրամով իջեցնելու մասին: