
Մխիթարյանը՝ լավագույն ֆուտբոլիստների եռյակում. Գերմանիայի ֆուտբոլիստների միություն

Գերմանիայի ֆուտբոլիստների միությունն ընտրել է Գերմանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստներին: Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է այս ցանկում:
Ձայների 19,7 տոկոսով առաջատաը Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն է: «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ձայների 19,5 տոկոսով 2-րդն է:
Մխիթարյանը լավագույն երրորդն է: Հայ ֆուտբոլիստը ստացել է 12.6 տոկոսը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 2015/16 խաղաշրջանում Մխիթարյանն անցկացրել է 31 հանդիպում՝ խփելով 11 գոլ ու դառնալով 15 գոլային փոխանցման հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան